Panorama.am. 30-11-2009- ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի խոսքերով, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով: Այս մասին տեղեկացնում է Բաքիլիլար.ազ լրատվական կայքը:
Բաքիլիար.ազ լրատվական կայքի փոխանցմամբ` Վ. Կազիմիրովը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ հեռու են ԼՂ հիմնախնդիրը կարգավորելուց:Նախկին համանախագահի խոսքերով, հարցն ուժային տարբերակով լուծելու հնարավորությունը բացառված է.
«Դա ԵԱՀԿ-ի համար կլինի բարոյական տապալում, որը դեռ 1992 թվականից Ղարաբաղի բանակցությունների միջնորդն է հանդիսանում»:
Կազիմիրովի դիտարկմամբ` պատերազմական գործողությունների միջոցով խնդրի կարգավորումը կարժեզրկի ԵԱՀԿ` ստվեր գցելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդության վրա:
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահի կարծիքով` ԼՂ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով:
Monday, November 30, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment