NEWS.am 23.11.2009 - Թուրքիա-Իսրայել հարաբերություններում լարվածությունը մեղմելու նպատակով` նոյեմբերի 23-ին Թուրքիա կայցելի Իսրայելի առեւտրի եւ արդյունաբերության նախարար Բեն Էլիզերը: Այս մասին տեղեկացնում է թուրքական CNNturk-ը: Նա Ստամբուլում հանդիպումներ կունենա նաեւ հրեական համայնքի գործարարների հետ: Իսրայելի նախարարը նախատեսում է հանդիպել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի եւ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ:Հայտնի է, որ Թուրքիա այցելող իսրայելցի նախարարը առաջարկելու է Թուրքիային շարունակելու իսրայելի-Սիրիա հարաբերություններում` միջնորդի դերը: Հրեական «Հաարեց» թերթի տեղեկացմամբ` իսրայելցի նախարարը հնարավոր է Թուրքիայի նախագահ Գյուլին հրավիրի Իսրայել:
NEWS.am-ը հիշեցնում է, որ Իսրայել-Թուրքիա հարաբերությունները վատացան Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքները 2008-ի վերջին սկսած եւ 22 օր տեւած ռմբահարումների հետեւանքով: Իսկ լարվածության գագաթնակետը եղավ Դավոսում Էրդողան-Պերես երկխոսության ժամանակ: Էրդողանը մեղադրելով Իսրայելին խաղաղ բնակչության կոտորածի մեջ` հրապարակայնորեն լքում է համաժողովի սրահը:
Չնայած այն տեղեկությանը, որ Իսրայելի առեւտրի նախարար Բենիամին Բեն Էլիզերը պետք է առաջարկի Թուրքիային կրկին ստանձնել միջնորդի դերը` Իսրայել-Սիրիա հարաբերություններում, Իսրայելի ԱԳ ծնախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից Իսրայելի հասցեին հնչեցրած վիրավորանքներից հետո անհնար է, որ Թուրքիան միջնորդ հանդիսանա Իսրայել-Սիրիա հարաբերություններում: Մի քանի օր առաջ էլ Թուրքիան չեղյալ հայտարարեց Իսրայելական անօդաչու ինքնաթիռների գնման համաձայնագիրը:Monday, November 23, 2009
Կկարողանա՞ Թուրքիա ժամանող Իսրայելի առեւտրի եւ արդյունաբերության նախարարը մեղմել Թուրքիա-Իսրայել լարվածությունը
NEWS.am 23.11.2009 - Թուրքիա-Իսրայել հարաբերություններում լարվածությունը մեղմելու նպատակով` նոյեմբերի 23-ին Թուրքիա կայցելի Իսրայելի առեւտրի եւ արդյունաբերության նախարար Բեն Էլիզերը: Այս մասին տեղեկացնում է թուրքական CNNturk-ը: Նա Ստամբուլում հանդիպումներ կունենա նաեւ հրեական համայնքի գործարարների հետ: Իսրայելի նախարարը նախատեսում է հանդիպել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի եւ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ:Հայտնի է, որ Թուրքիա այցելող իսրայելցի նախարարը առաջարկելու է Թուրքիային շարունակելու իսրայելի-Սիրիա հարաբերություններում` միջնորդի դերը: Հրեական «Հաարեց» թերթի տեղեկացմամբ` իսրայելցի նախարարը հնարավոր է Թուրքիայի նախագահ Գյուլին հրավիրի Իսրայել:
NEWS.am-ը հիշեցնում է, որ Իսրայել-Թուրքիա հարաբերությունները վատացան Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքները 2008-ի վերջին սկսած եւ 22 օր տեւած ռմբահարումների հետեւանքով: Իսկ լարվածության գագաթնակետը եղավ Դավոսում Էրդողան-Պերես երկխոսության ժամանակ: Էրդողանը մեղադրելով Իսրայելին խաղաղ բնակչության կոտորածի մեջ` հրապարակայնորեն լքում է համաժողովի սրահը:
Չնայած այն տեղեկությանը, որ Իսրայելի առեւտրի նախարար Բենիամին Բեն Էլիզերը պետք է առաջարկի Թուրքիային կրկին ստանձնել միջնորդի դերը` Իսրայել-Սիրիա հարաբերություններում, Իսրայելի ԱԳ ծնախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից Իսրայելի հասցեին հնչեցրած վիրավորանքներից հետո անհնար է, որ Թուրքիան միջնորդ հանդիսանա Իսրայել-Սիրիա հարաբերություններում: Մի քանի օր առաջ էլ Թուրքիան չեղյալ հայտարարեց Իսրայելական անօդաչու ինքնաթիռների գնման համաձայնագիրը:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment