Saturday, November 21, 2009

Օտարերկրացիներին գրավում է Արեւելյան Թուրքիայում (Արեւմտյան Հայաստան) անշարժ գույքի ցածր գները

NEWS.am 21.11.2009 - Թուրքիայի հարավ-արեւելյան շրջաններում կասեցվել է օտարերկրացիներին անշարժ գույքի վաճառքը: Այս մասին տեղեկացնում է թուրքական Dunyabulten կայքէջը: Թուրքական իշխանությունները սա պատճառաբանում են` սահմանված լիմիտը լրանալով: Նշենք, որ Թուրքիայում անշարժ գույքի ցածր գները իրենց վրա են սեւեռում օտարերկրյա քաղաքացիների ուշադրությունը: Նրանք բացի Ակարայում, Իզմիրում, Ստամբուլում բնակարանաններ գնելուց, սկսել են հետաքրքրվել նաեւ Թուրքիայի արեւելյան հատվածներով (Արեւմտյան Հայաստան): NEWS.am-ը հիշեցնում է, որ չնայած Թուրքիայում միջին աշխատավարձը կազմում է մոտ 400 հազար դրամին համարժեք գումար` հնարավոր է նորակառույց շենքում 3 սենյականոց բնակարան ձեռք բերել հիփոթեքային վարկավորմամբ եւ վճարել ամսական ընդամենը 60 հազար դրամ, իսկ մեկ սենյականոցի համար` ամսեկան 28 հազար դրամին համարժեք գումար: Իսկ Էլիտար բնակարանները շատ ավելի թանկ են:

No comments: