Monday, November 30, 2009

Շվեյցարիայում կարգելվի նոր մինարեթների կառուցումը, քանի որ դրանք խորհրդանշում են երկրում իսլամի աճող ուժը

News,am. 30-11-2009- Շվեյցարացիների 57 տոկոսը քվեարկել է երկրում նոր մինարեթների կառուցման արգելքը շարունակելու օգտին: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, հանրաքվեն Ժողովրդական կուսակցության նախաձեռնությունն է եղել, ով կարծում է, որ մինարեթները խորհրդանշում են երկրում իսլամի աճող ուժը: Նոր մինարեթներ կառուցելու արգելքը նաեւ օրենքի տեսք է ստանալու։ Սակայն, ամենայն հավանականությամբ, այդ որոշումը կբողոքարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Նշենք, որ Շվեյցարիայում մահմեդականները կազմում են բնակչության 4,5 տոկոսը:

No comments: