Monday, November 30, 2009

Վլադիմիր Կազիմիրով. Պատերազմի սկսումը բարոյական կործանում կլինի ԵԱՀԿ-ի համար

News,am. 30-11-2009- ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ռուս համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ շատ հեռու են ԼՂ հակամարտության կարգավորումից: Նրա խոսքով, այդ խնդիրը հնարավոր է լուծել միայն խաղաղ ճանապարհով եւ ուժային լուծումը բացառված է: «Դա բարոյական կործանում կլինի ԵԱՀԿ-ի համար, որը բանակցությունները վարում է 1992 թվականից ի վեր: Առանց այդ էլ Մինսկի խմբի պոտենցիալը կասկածներ է հարուցում, իսկ խաղաղ առաքելություն իրականացնելու եւ պատերազմը չեզոքացնելու անկարողությունը կարժեզրկի ԵԱՀԿ-ն` ստվեր գցելով ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի միջնորդության վրա»,- ասել է նախկին միջնորդը:

No comments: