Monday, November 23, 2009

Հայաստանին անհրաժեշտ են որակյալ կադրեր օսմանագիտության ոլորտում. նախարար

Tert.am 23.11.2009 - Հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման դեպքում ստեղծվելու է գիտության և կրթության գծով համատեղ ենթահանձնաժողով, որը մանրակրկիտ կերպով քննարկելու է բոլոր համապատասխան հարցերը՝ կապված կրթական կապերի հետ: Այս մասին Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը Ռուսաստանի հայ երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հաղորդում է Ռուսաստանի հայերի միությունը: Նա ընդգծել է, որ այսօր Հայաստանին անհրաժեշտ են օսմանագիտության ոլորտի երիտասարդ և որակյալ մասնագետներ:

No comments: