Monday, November 23, 2009

Թուրք ազգայնականը` սահմանի բացման մասին

REPORT.AM 23.11.2009 - Թուրքիայի ազգայնական շարժում կուսակցության փոխնախագահ, Թուրքիայի Մեծ ազգային ժողովի պատգամավոր Մեհմեդ Շանդիրը ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ չնայած բոլոր ճնշումներին, իր կուսակցությունը Թուրքիայում մինչև վերջ կներկայացնի Ադրբեջանի շահերը: «Կարող եք չանհանգստանալ. մինչև ադրբեջանական տարածքների հայկական օկուպացիայի ավարտը անհանար է Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի բացումը և երկու երկրների հարաբերությունների նորմալացումը»:- Ասել է թուրք ազգայնականը:նա շեշտել է, որ իր կուսակցությունը թույլ չի տա, որ արձանագրությունները քննարկվեն խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովում:

No comments: