NEWS.am 06.11.2009- Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը տրամաբանական է համարում այն, որ Թուրքիան առաջինը պետք է վավերացնի արձանագրությունները, քանի որ նա է փակել սահմանները եւ միշտ էլ խոսել է նախապայմանների լեզվով: Շարմազանովը նոյեմբերի 6-ի մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Թուրքիայի խորհրդարանը դեկտեմբերի 7-ի լիագումար նիստին արձանագրությունների վերաբերյալ կհայտնի իր վերջնական կարծիքը: Շարմազանովը լավատեսորեն է տրամադրված եւ կարծում է, որ օրենսդիր մարմնի որոշումը հավանաբար դրական կլինի: Իբրեւ ապացույց իր ասածին, պատգամավորը հայտարարեց, որ այդ օրը կկայանա նաեւ Թուրքիայի վարչապետի եւ ԱՄՆ նախագահի հանդիպումը: Եթե խորհրդարանը չվավերացնի արձանագրությունները, Էրդողանի եւ Օբամայի հանդիպումը, նրա կարծիքով, չի կայանա:
Պատգամավորը նաեւ նշեց, որ Հայաստանը երբեք չի գնա միակողմանի զիջումների, եւ որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային խնդիրներից է:
Saturday, November 7, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment