Tert.am, 20.08.10- «Հայաստանի դիրքորոշումը ԼՂ կարգավորման հարցում չի փոխվել»,– այսօր Երևանում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ հայկական կողմն այն կարծիքին է, որ «ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, առանց ուժի և ուժի սպառնալիքի կիրառման, միջազգային իրավունքի հիման վրա՝ Մինսկի խմբի շրջանակում»։
Կարգավորման գործընթացում ունեցած ծանրակշիռ ներդրման համար Հայաստանի նախագահը շնորհակալություն հայտնեց ՌԴ նախագահին՝ շեշտելով կարգավորման կապակցությամբ ՌԴ նախագահի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումները։
«Հիմա ես ևս մեկ անգամ ցանկանում եմ հաստատել, որ մենք պատրաստ ենք լուծումների կառուցողական որոնման՝ Ձեր կողմից Սանկտ Պետերբուրգում արված առաջարկների հիման վրա»,– հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ տարիներ ի վեր հայկական կողմը հայտարարել է, որ ԼՂ խնդրի լուծման համար համար մեզ համար ընդունելի է Մինսկի խմբի ձևաչափը։
«Բոլորին հայտնի է հայկական դիրքորոշումը՝ մենք համարում ենք, որ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում է հնարավոր հասնել կոնկրետ արդյունքների։ Բացի դա, ես ուզում եմ ասել, որ այո, մեր տարածաշրջանում ոչ խաղաղություն է, ոչ պատերազմ։ Վատ է, որ խաղաղություն չկա, բայց լավ է, որ չենք պատերազմում, և այստեղ մեծ է Մինսկի խմբի վաստակը»,– հայտարարեց Սերժ Սարգսյանը։Saturday, August 21, 2010
Հայաստանը պատրաստ է լուծումներ որոնել Սանկտ Պետերբուրգում արված առաջարկների հիման վրա. Սերժ Սարգսյան
Tert.am, 20.08.10- «Հայաստանի դիրքորոշումը ԼՂ կարգավորման հարցում չի փոխվել»,– այսօր Երևանում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ հայկական կողմն այն կարծիքին է, որ «ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, առանց ուժի և ուժի սպառնալիքի կիրառման, միջազգային իրավունքի հիման վրա՝ Մինսկի խմբի շրջանակում»։
Կարգավորման գործընթացում ունեցած ծանրակշիռ ներդրման համար Հայաստանի նախագահը շնորհակալություն հայտնեց ՌԴ նախագահին՝ շեշտելով կարգավորման կապակցությամբ ՌԴ նախագահի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումները։
«Հիմա ես ևս մեկ անգամ ցանկանում եմ հաստատել, որ մենք պատրաստ ենք լուծումների կառուցողական որոնման՝ Ձեր կողմից Սանկտ Պետերբուրգում արված առաջարկների հիման վրա»,– հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ տարիներ ի վեր հայկական կողմը հայտարարել է, որ ԼՂ խնդրի լուծման համար համար մեզ համար ընդունելի է Մինսկի խմբի ձևաչափը։
«Բոլորին հայտնի է հայկական դիրքորոշումը՝ մենք համարում ենք, որ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում է հնարավոր հասնել կոնկրետ արդյունքների։ Բացի դա, ես ուզում եմ ասել, որ այո, մեր տարածաշրջանում ոչ խաղաղություն է, ոչ պատերազմ։ Վատ է, որ խաղաղություն չկա, բայց լավ է, որ չենք պատերազմում, և այստեղ մեծ է Մինսկի խմբի վաստակը»,– հայտարարեց Սերժ Սարգսյանը։
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment