News.am. 30-11-2009- «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունն իր Բրյուսելի գրասենյակում նոյեմբերի 27-ին կազմակերպել էր «կլոր-սեղան»` միջազգային կազմակերպություններում Հայաստանի մասնակցության և հայ-թուրքական հարաբերությունների համար պատասխանատու ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանի հետ: Միջոցառմանը մասնակցել են Եվրոպական հաստատությունների, Բրյուսելում տեղակայված հետազոտական կենտրոնների, հասարակական կազմակերպությունների և մամուլի ներկայացուցիչները, ինչպես նաև դիվանագետներ:
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության փոխանցմամբ՝ քննարկմանը հատուկ ուշադրություն է հրավիրվել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը:
«ԵՄ պետք է բոլոր հնարավոր միջոցները գործադրի` Թուրքիայի խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացումը խրախուսելու նպատակով: Այլապես կկորցնենք եզակի հնարավորություն՝ տարածաշրջանի կարևորագույն խնդիրներից մեկի դիվանագիտական լուծումը», — ասաց «Հայաստանի եվրոպացի բարեկամների» գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեկը եւ հավելեց. «Արձանագրությունների վավերացումը և իրականացումը Հայաստանի, Թուրքիայի և ԵՄ, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության և կայունություն շահերից է բխում, և վարչապետ Էրդողանը չպետք է „թաքնվի“ խորհրդարանի հետևում. բոլորը գիտեն որ նա ունի իրեն սատարող մեծամասնություն»:
Փոխարտգործնախարար Կիրակոսյանը տեղեկացրեց հարաբերությունների կարգավորման ներկա փուլի և ակնկալվող զարգացումների վերաբերյալ, մանրամասն ներկայացվեց Հայաստանի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, որպես առանձին գործընթացի, շուրջ, որը չի կապված տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման հետ:Monday, November 30, 2009
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ». Էրդողանը չպետք է թաքնվի մեծամասնության թիկունքում
News.am. 30-11-2009- «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունն իր Բրյուսելի գրասենյակում նոյեմբերի 27-ին կազմակերպել էր «կլոր-սեղան»` միջազգային կազմակերպություններում Հայաստանի մասնակցության և հայ-թուրքական հարաբերությունների համար պատասխանատու ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանի հետ: Միջոցառմանը մասնակցել են Եվրոպական հաստատությունների, Բրյուսելում տեղակայված հետազոտական կենտրոնների, հասարակական կազմակերպությունների և մամուլի ներկայացուցիչները, ինչպես նաև դիվանագետներ:
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության փոխանցմամբ՝ քննարկմանը հատուկ ուշադրություն է հրավիրվել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը:
«ԵՄ պետք է բոլոր հնարավոր միջոցները գործադրի` Թուրքիայի խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացումը խրախուսելու նպատակով: Այլապես կկորցնենք եզակի հնարավորություն՝ տարածաշրջանի կարևորագույն խնդիրներից մեկի դիվանագիտական լուծումը», — ասաց «Հայաստանի եվրոպացի բարեկամների» գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեկը եւ հավելեց. «Արձանագրությունների վավերացումը և իրականացումը Հայաստանի, Թուրքիայի և ԵՄ, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության և կայունություն շահերից է բխում, և վարչապետ Էրդողանը չպետք է „թաքնվի“ խորհրդարանի հետևում. բոլորը գիտեն որ նա ունի իրեն սատարող մեծամասնություն»:
Փոխարտգործնախարար Կիրակոսյանը տեղեկացրեց հարաբերությունների կարգավորման ներկա փուլի և ակնկալվող զարգացումների վերաբերյալ, մանրամասն ներկայացվեց Հայաստանի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, որպես առանձին գործընթացի, շուրջ, որը չի կապված տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման հետ:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment