Monday, November 30, 2009

Շտեֆան Ֆելե. Բանակցություններն Անկարայի հետ պետք է շարունակվեն

/PanARMENIAN.Net/ 30.11.2009 - Ընդլայնման գծով նոր եվրահանձնակատար Շտեֆան Ֆելեն հայտարարել է, որ կողմ է բանակցությունների շարունակմանը Թուրքիայի հետ: Այն հարցին, թե պատկանում է արդյոք Թուրքիան Եվրոպային` եվրահանձնակատարը չի պատասխանել` ընդգծելով, որ բանակցություններն Անկարայի հետ պետք է շարունակել: Շտեֆան Ֆելեն ընդլայնման գծով եվրահանձնակատարի պաշտոնում փոխարինեց ֆինլանդացի Օլլի Ռենին: Ֆելեն եղել է Չեխիայի դեսպանը Լիտվայում, Մեծ Բրիտանիայում եւ ՆԱՏՕ-ում, հաղորդում է AA գործակալությունը:

No comments: