Monday, November 30, 2009

Մոսկվան անհանգստացած է Իրանի ղեկավարության հայտարարությամբ

News.am.30-11-2009- Մոսկվայում լուրջ անհանգստացել են կապված ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի բանաձեւին Իրանի արձագանքի հետ: Հիշեցնենք, որ Իրանը հայտարարել է, թե մտադիր է 10 նոր ձեռնարկություն կառուցել, որտեղ ուրան կհարստացվի: Դրանցից 5-ի շինարարությունն սկսվելու է անմիջապես, իսկ մյուս 5 ձեռնարկությունների վայրը պետք է որոշվի առաջիկա 2 ամսում: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ անանուն աղբյուրի: Անանուն դիվանագետը հայտնել է, որ Մոսկվան հույս ուներ, որ Թեհրանում ճիշտ հետեւություններ կանեն ՄԱԳԱՏԷ-ի բանաձեւից հետո, որը քննադատել է Իրանին՝ Կում քաղաքում միջուկային օբյեկտի գոյությունը թաքցնելու համար: Իրանի խորհրդարանը Մահմուդ Ահմադինեջադին կոչ է արել՝ նվազեցնել համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ:

No comments: