Monday, November 30, 2009

Սերժ Սարգսյանը նկատի ուներ Լևոն Տեր-Պետրոսյանին. Պարզաբանում է ՀՀԿ քարտուղարը

Tert.am. 30-11-2009- Շաբաթ օրը ՀՀԿ համագումարի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը, հայտարարելով, որ իրեն Ղարաբաղը հանձնելու մեջ մեղադրողները ցանկանում են ԼՂՀ-ը տեսնել Ադրբեջանի կազմում, նկատի ուներ նրան, «ով քաղաքական պատասխանատվություն և քաջություն չունեցավ մինչև վերջ իրագործել ժողովրդի կամքը»: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: «Մենք բոլորս հիշում ենք, ով պատասխանատվություն չունեցավ, ով հեռացավ, և ով 1992թ. մարտի 5-ին «Комсомольская правда»-ին ասաց, որ Լեռնային Ղարաբղը պետք է լինի Ադրբեջանի կազմում»,- հայտարարել է ՀՀԿ քարտուղարը: Լրագրողների խնդրանքին` հնչեցնել այդ մարդու անունը, Շարմազանովը պատասխանեց, որ «Комсомольская правда»-ին հարցազրույց է տվել Հայաստանի առաջին նախագահ, ներկայումս Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

No comments: