Friday, November 20, 2009

Սևանում ձուկը բազմանալու պայմաններ չունի

REPORT.AM 20.11.2009 -«Սևանում ձկան համակեցության այսպիսի անմխիթար վիճակ պատմության մեջ չի եղել: Այսօր մենք անվերադարձ կորցրել ենք իշխանի 2 ենթատեսակ», - մամլո ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԳԱԱ հիդրոէկոլոգիայի ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բորիս Գաբրիելյանը: Մասնագետը տեղեկացրեց, որ ձկների բազմացաման դրական աճ չի նկատվում, բայց չնշեց նաև բացասական միտումների մասին: Ուշագրավ մի տեղեկություն փոխանցեց Գաբրիելյանը. անցած տարի Սևանը տվել է 170-180 տոննա սիգ ձուկ, մինչդեռ 80-ականներին այդ թիվը կազմել է 30 հազ. տոննա: Բնապահպանության նախարարության կենդանառեսուրսների կառավարման բաժնի պետ Կարեն Ճենտերճյանը տեղեկացրեց, որ այս տարի 287 հազ. հատ մանրաձուկ է բաց թողնվել Սևան, իսկ Սևանի բնական վերականգնման մասին խոսք լինել չի կարող, քանի որ Սևանում ձուկը բազմանալու պայմաններ չունի: Ճենտերճյանը նշեց նաև, որ չնայած արգելվում է իշխանի, կողակի և բեղլուի որսը, այնուամենայնիվ, ձկնագողության դեպքերը բազմաթիվ են:

No comments: