Monday, April 25, 2011

PKK-ի առաջնորդը 1915-ի Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ցավակցություն է հայտնել հայ ժողովրդին

News.am. 25-4-2011- PKK-ի ղեկավարներից Մուրադ Քարայըլանը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ցավակցություն է հայտնել հայ ժողովրդին։
Firat գործակալության փոխանցմամբ՝ KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների միություն) ղեկավար Մուրադ Քարայըլանը նշել է, թե 96 տարի առաջ ապիլի 24-ը հայ ժողովրդի պատմության մեջ դարձել է կոտորածի, տեղահանության եւ ոչնչացման օր։ «Այդ պատճառով է, որ հայ ժողովուրդը ցրված է աշխարհով մեկ։ Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ։ Ինչ էլ ասվի՝ ցեղասպանություն, կոտորած, թե տեղահանություն, միեւնույնն է՝ հայ ժողովրդին ոչնչացրել են։ Այս իրականությունը հերքելը ոչ ոքին օգուտ չի տա։ Մենք այսօր կիսում ենք հայ ժողովրդի ցավը»,-ասել է Մուրադ Քարայըլանը:

No comments: