Monday, November 30, 2009

Քրդերը հարձակվել են Թուրքիայի Մերսինի նահանգի ոստիկանական բաժանմունքներից մեկի վրա

News.am. 30-11-2009- Թուրքիայի Մերսինի նահանգի ոստիկանական բաժանմունքներից մեկի վրա մի քանի հարյուր հոգուց բաղկացած խումբը հարձակում է կատարել: Ըստ որոշ տեղեկությունների, հարձակվողները եղել են քրդական PKK-ի կողմնակիցներ: Թուրքական մամուլի տեղեկացմամբ` հարձակվողները ոստիկանական բաժանմունքի վրա են նետել քարեր եւ բոցավառվող նյութերով շշեր: Ոստիկանությունը խմբին ցրելու համար օդ է կրակել, օգտագործել է արցունքաբեր գազ եւ կանչել լրացուցիչ զորաջոկատներ: Բաժանմունքի վրա հարձակվողները ոստիկանության գործողությունների արդյունքում ցրվել են, սակայն մեկ ժամ անց կրկին հարձակվել ոստիկանատան վրա: Ոստիկանությունը կրկին միջոցներ է ձեռնարկել ցրելու հարձակվողներին: Այնուհետ PKK-ի կողմնակիցները ցրվել են փողոցներում, որտեղ եւս շարունակվել է լարվածությունը: Բախումների արդյուքնում կան վիրավորներ: Այրվել են ոստիկանական զրահամեքենա եւ այլ տրանսպորտային միջոցներ: Ըստ որոշ տեղեկությունների, հարձակվողները եղել են քրդական PKK-ի կողմնակիցներ, եւ հարձակումը կապված է PKK-ի ստեղծման օրվա հետ:

No comments: