Thursday, December 10, 2009

Հասարակական կազմակերպությունները Հայաստանի իշխանություններից պահանջում են բացահայտել մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ 10 հոգու մահվան պատճառների հ

/PanARMENIAN.Net/ 10.12.2009 - Ստորեւ ներկայացնում ենք նրանց հայտարարությունը. «Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առիթով մենք` Հայաստանում գործող իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, խորը մտահոգություն ենք հայտնում Հայաստանում իրավապահ մարմինների, դատական համակարգի, արդարադատության իրականացման խնդիրների առնչությամբ: Ցավով նշում ենք, որ 2009 թ.-ին իրավապաշտպանների կողմից գրանցվել են մի շարք դեպքեր, երբ տեղի են ունեցել խոշտանգումներ, ուժի կիրառման միջոցով կորզվել են ցուցմունքներ, դիտարկվել են արդար դատաքննության խախտումներ: Որպես վառ դրսեւորում ցանկանում ենք նշել 2008թ. մարտի 1-2 իրադարձությունները եւ դրանց հետեւող գործընթացները: Մինչ այժմ չբացահայտված են մնում 2008թ. մարտի 1-ի երեկոյան իշխանությունների կողմից ուժի կիրառման հետեւանքով տասը քաղաքացիների սպանության հանգամանքները եւ պատասխանատու անձինք: Այսինքն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից 1609, 1620, 1643, 1677 Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձեւերը դեռեւս լիարժեք չեն կատարվել: Այսօր ազատազրկման վայրերում շարունակում են մնալ թվով մեկ տասնյակից ավել քաղբանտարկյալներ: Մենք` Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, դատապարտում ենք բռնության ցանկացած դրսեւորում եւ Հայաստանի Հանրապետության իշխանություններից պահանջում ենք` 1. ներկայացնել մարտի 1-ին տասը քաղաքացու սպանության հանգամանքների բացահայտման ուղղությամբ իրականացված գործողությունները 2. շուտափույթ բացահայտել տասը քաղաքացու սպանության հանգամանքները եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին` վերջ դնելով անպատժելիության մթնոլորտի խորացմանը: 3. անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին` ստեղծելով առանց քաղաքական հետապնդումների երկիր»:

No comments: