Monday, December 14, 2009

Միջազգային փորձագետներ. Թուրքիայի տնտեսությունը կսկսվի ապաքինվել 2011թ.-ից

Panorama.am. 14-12-2009- «Աշխատանքի միջազգային կազմակերպության» (ԱՄԿ) հրապարակած զեկույցում նշվում է, որ Թուրքիան գործազրկության չափազանց լուրջ խնդիր ունեցող երկրներից մեկն է: Թուրքական «Սաբահ» (Sabah) օրաթերթի էլ-կայքը տեղեկացնում է, որ ըստ հիշյալ զեկույցի` թուրքական տնտեսության ապաքինումը սկսվելու է 2011 թվականից: Զեկույցի հեղինակները Թուրքիայի իշխանություններին խորհուրդ են տալիս չլինել չափազանց լավատես և հակաճգնաժամային մի շարք միջոցառումներ իրականցնելուց հետո չհամարեն, թե ճգնաժամը հաղթահարված է: Հիշեցվում է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով 2մլն մարդ Թուրքիայում մատնվեց հարկադիր պարապուրդի: «Թուրքիայում չափազանց ցածր է կանանց և երիտասարդների զբաղվածության մակարդակը: Աշխատանքի շուկայում ներգրավված է յուրաքանչյուր չորս կանանցից միայն մեկը, իսկ երիտասարդների պարագայում երեքը մեկի հարաբերակցությամբ է: Փոխարենը արագորեն աճում են արտագնա աշխատանքի տեմպերը»,- նշված է զեկույցում:

No comments: