Tuesday, December 1, 2009

Հայաստանի շինարարությունը կրճատվել է մոտ 42 տոկոսով

News.am. 1-12-2009- 2009թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանրապետությունում շինարարության ընդհանուր ծավալները կրճատվել են 41,6 տոկոսով եւ կազմել 430 մլրդ 695 մլն դրամ: «Բիզնես-24»-ի տվյալներով, հաշվետու ամիսների ընթացքում իրականացված շինարարության ընդհանուր ծավալի 13,5 տոկոսը, որը կազմել է 58 մլրդ 253,5 մլն դրամ, իրականացվել է պետական բյուջեի միջոցների հաշվին, 33 տոկոսը կամ 142 մլրդ 8,1 մլն դրամը `կազմակերպությունների միջոցների հաշվին, իսկ 18,8 տոկոսը կամ 81 մլրդ 39,6 մլն դրամը` միջազգային վարկերի հաշվին: Ընդ որում, շինարարության ընդհանուր ծավալի 3,7 տոկոսն իրականացվել է Համաշխարհային բանկի տրամադրած վարկի հաշվին, իսկ 0,4 տոկոսը` Զարգացման եւ վերակառուցման եվրոպական բանկի վարկի հաշվին:

No comments: