Aysor.am. 14-12-2009- Աբխազիայում անցկացված ընտրությունների արդյունքների համաձայն երկրի նախագահ է վերընտրվել Սերգեյ Բագապշը:
Նշենք, որ սա անկախության հռչակումից հետո երկրորդ նախագահական ընտրություններն են Աբխազիայում:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, վկայակոչելով Աբխազիայի ԿԸՀ նախագահ Բատալ Տաբագուային, Սերգեյ Բագապշի օգտին է քվեարկել ընտրության ձայնի իրավունք ունեցողների 59,4 տոկոսը: Բագապշի մրցակից Ռաուլ Խաջիմբան ստացել է ձայների 15,4%, Զաուր Արձինբան` 10,8%-ը, ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Բեսլան Բուտբան` 7,9%-ը, իսկ Վիտալի Բգանբան ստացել է ձայների 7,9 տոկոսը: Ընտրություններին մարդկանց մասնակցությունը կազմել է 73,4 տոկոս:
Աբխազիայի օրենսդրության համաձայն` նախագահական ընտրություններում հաղթող ճանաչվելու համար թեկնածում պետք է ստանա 50+1 ձայն:
2008 թվաանին Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած և Աբխազիան ու Հարավային Օսիան օկուպացված տարածքներ համարող Թբիլիսին հայտարարել է, որ Աբխազիայում անցկացված ընտրությունները «ներկայացում են»:
«Աբխազիայի տարածքից արտաքսված վրացիները, ուկրաինացիները, հայերը, հույները, ադրբեջանցիները, էստոնացիները և այլոք հնարավորություն չունեն մասնակցելու հայրենիքի ապագայի որոշման մեջ», - նշվում է Վրաստանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:
Monday, December 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment