Tert.am.14-12-2009- Իրանի արտգործնախարար Մանուչեր Մոտակին արձագանքել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի «երկակի չափանիշների» քաղաքականությանը, որը վերաբերում է Իրանի միջուկային ծրագրին և երկրի ներքին անցուդարձին, հաղորդում է Press TV-ին։
«Աշխարհը կուշտ է ԱՄՆ-ի կողմից կատարվող մարդու իրավունքների խախտումներից՝ իր բոլոր տարատեսակներով և ձևերով։ Դա է անմեղ քաղաքացիների սպանությունը Աֆղանստանում և Իրաքում, Կուբայում տխրահռչակ Գուանտանամո կալանավայրի գործունեությունը, ինչպես նաև սարսափեցող աչքաթողությունը իսրայելական ռեժիմի կողմից իրագործվող՝ պաղեստինցիների ցեղասպանության նկատմամբ»,- հայտարարել է Մոտակին։
Ինչպես ընդգծել է Իրանի արտգործնախարարը, հաշվի առնելով պաշտոնական Վաշինգթոնի կողմից մարդու իրավունքների խախտումների սեփական սև ցուցակը, Օբամայի վարչակազմի կողմից շատ հանդուգն է քննադատել Իրանին։
Բացի այդ, նա ընդգծել է, որ Իրանի ժողովուրդը երբեք թույլ չի տա օտար միջամտություն իր ներքաղաքական կյանքին, քանի որ քաջ գիտակցում է, որ այդ ամենը հետապնդում է թշնամանք սերմանելու նպատակ։Monday, December 14, 2009
Իրանը մեղադրում է Օբամային «երկակի չափանիշներ» կիրառելու մեջ
Tert.am.14-12-2009- Իրանի արտգործնախարար Մանուչեր Մոտակին արձագանքել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի «երկակի չափանիշների» քաղաքականությանը, որը վերաբերում է Իրանի միջուկային ծրագրին և երկրի ներքին անցուդարձին, հաղորդում է Press TV-ին։
«Աշխարհը կուշտ է ԱՄՆ-ի կողմից կատարվող մարդու իրավունքների խախտումներից՝ իր բոլոր տարատեսակներով և ձևերով։ Դա է անմեղ քաղաքացիների սպանությունը Աֆղանստանում և Իրաքում, Կուբայում տխրահռչակ Գուանտանամո կալանավայրի գործունեությունը, ինչպես նաև սարսափեցող աչքաթողությունը իսրայելական ռեժիմի կողմից իրագործվող՝ պաղեստինցիների ցեղասպանության նկատմամբ»,- հայտարարել է Մոտակին։
Ինչպես ընդգծել է Իրանի արտգործնախարարը, հաշվի առնելով պաշտոնական Վաշինգթոնի կողմից մարդու իրավունքների խախտումների սեփական սև ցուցակը, Օբամայի վարչակազմի կողմից շատ հանդուգն է քննադատել Իրանին։
Բացի այդ, նա ընդգծել է, որ Իրանի ժողովուրդը երբեք թույլ չի տա օտար միջամտություն իր ներքաղաքական կյանքին, քանի որ քաջ գիտակցում է, որ այդ ամենը հետապնդում է թշնամանք սերմանելու նպատակ։
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment