News.am. 14-12-2009- Դեկտեմբերի 14-ի երեկոյան Երեւան կժամանի ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակության կազմում են ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, ԼՂՀ ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը, ԼՂՀ ԱԺ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հանձնաժողովի նախագահ Բենիկ Բախշիյանը, ԼՂՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գարիկ Գրիգորյանը, ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության նախագահ Արթուր Թովմասյանը, ԼՂՀ ԱԺ «ՀՅԴ-Շարժում 88» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը, ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը, ԼՂՀ սոցիալական ապահովության փոխնախարար Լենստոն Ղուլյանը:
Դեկտեմբերի 15-ին ԼՂՀ ԱԺ պատվիրակությանը կընդունեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Նույն օրը ԱԺ Ոսկեզօծ դահլիճում աշխատանքը կսկսի ՀՀ ԱԺ-ԼՂՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստը:Monday, December 14, 2009
ԼՂՀ Ազգային Ժողովի պատվիրակությունը կժամանի Երեւան
News.am. 14-12-2009- Դեկտեմբերի 14-ի երեկոյան Երեւան կժամանի ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակության կազմում են ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, ԼՂՀ ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը, ԼՂՀ ԱԺ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հանձնաժողովի նախագահ Բենիկ Բախշիյանը, ԼՂՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գարիկ Գրիգորյանը, ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության նախագահ Արթուր Թովմասյանը, ԼՂՀ ԱԺ «ՀՅԴ-Շարժում 88» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը, ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը, ԼՂՀ սոցիալական ապահովության փոխնախարար Լենստոն Ղուլյանը:
Դեկտեմբերի 15-ին ԼՂՀ ԱԺ պատվիրակությանը կընդունեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Նույն օրը ԱԺ Ոսկեզօծ դահլիճում աշխատանքը կսկսի ՀՀ ԱԺ-ԼՂՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստը:
برچسبها:
Արցախ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment