Monday, December 14, 2009

Ռամիզ Մեհդիևն ընդդեմ Ալիևի՞

Aysor.am. 14-12-2009- Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակի, հասարակության մեջ ընթացող տարբեր խմորումների մասին նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևի կողմից վերջերս մամուլում բերած հրապարակումները միանշանակ չեն ընդունվել ներիշխանական խմբավորումների կողմից: Դրանցից մեկը, որ ժամանակին Մեհդիևի հարձակումներից պաշտպանել էր ճանաչված դրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովին, այժմ գտնում է, որ վերջինիս հրապարակումներն առաջին հերթին ուղղված են հենց իրենց դեմ: Այս մասին գրում է «Ազադլըգը»: «Ազադլըգին» հասած տեղեկություններով, Ռամիզ Մեհդիևի հակառակորդները Ադրբեջանում ճանաչված մտավորականներին կոչ են արել հանդես գալ նրան քննադատող հրապարակումներով հորդորելով նշել, որ Մեհդիևի հոդվածներում արծարծված մտքերն ուղղված են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ և որ դրանք ծնվել են իրենց նկատմամբ վերջինիս տածած վրեժխնդրությունից:

No comments: