News.am. 14-12-2009- Թուրքիայի գործող իշխանությունների Քրդական նախաձեռնության կերպափոխման ու հանրային աջակցության կոնսոլիդացման ճանապարհին երկրի սահմանադրական դատարանի՝ քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության փակման որոշումը առավել կդժվարացնի քրդական հարցի լուծման ուղղությամբ իշխանությունների գործադրած ջանքերի իրագործումը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Վահրամ Տեր-Մաթեւոսյանը:
Ըստ Թուրքագետի, ի տարբերություն նախորդ տասնամյակների ռազմական հեղաշրջումների` «2007 թ. ի վեր շրջանառության մեջ դրված „դատական հեղաշրջում“ տերմինն առավել ճշգրիտ է բնութագրում քեմալականների վերջին միջնաբերդի` դատական համակարգի աննախադեպ ակտիվացումը»: «Քրդական կուսակցության փակումը, որի դատավարությունը շարունակվեց ավելի քան երկու տարի, տեղի ունեցավ կառավարող „Արդարություն եւ զարգացում“ կուսակցության համար կարեւոր ժամանակահատվածում: Աահմանադրական դատարանի որոշումը առավել կդժվարացնի քրդական հարցի լուծման ուղղությամբ իշխանությունների գործադրած ջանքերի իրագործումը, քանի որ 2005 թ. հիմնադրված „Ժողովրդավարական հասարակություն“ կուսակցության քաղաքական ձեռագիրը արմատապես տարբերվում էր մինչ այդ գործած քրդական քաղաքական ուժերից, քանի որ ներկայացված էր խորհրդարանում, 2009 թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հարավարեւմտյան քրդաբնակ շրջաններում ամրապնդել էր իր դիրքերը եւ կերպափոխել էր քաղաքական գործընթացներին քրդական կուսակցության մասնակցության մինչ այդ ընդունված պատկերացումները»,- նշեց թուրքագետը՝ միաժամանակ հավելելով, թե ՍԴ հորիզոնից չի խուսափում անգամ իշխող կուսակցությունը:
«Այն հանգամանքը, որ վերջինս 2008 թ. շատ մոտ էր փակվելու, չի երաշխավորում, որ Սահմանադրական դատարանը մոտ ապագայում կրկին չի անդրադառնա այդ հարցին: Թուրքայում գրեթե բոլորը համակարծիք են, որ կուսակցությունների փակմամբ երկրի հիմնահարցերը չեն կարող լուծվել, նրանք նաեւ պնդում են, որ երկրին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն: Ի հեճուկս Էրդողանի ինքնավստահությանը եւ շարունակական հավաստիացումներին, որ նա ամենաազդեցիկ քաղաքական ուժն է Թուրքիայի խորհրդարանում, դա ամենեւին էլ չի երաշխավորում քաղաքական նախաձեռնությունների հաջող ընթացքը, քանի որ այն չունի բավարար քվեներ նոր Սահմանադրության ընդունման եւ նոր օրենսդրական բարեփոխումների համար»,- ամփոփեց թուրքագետը:Monday, December 14, 2009
Թուրքագետ. Քրդական կուսակցության փակումը լուրջ խնդիր է Էրդողանի համար
News.am. 14-12-2009- Թուրքիայի գործող իշխանությունների Քրդական նախաձեռնության կերպափոխման ու հանրային աջակցության կոնսոլիդացման ճանապարհին երկրի սահմանադրական դատարանի՝ քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության փակման որոշումը առավել կդժվարացնի քրդական հարցի լուծման ուղղությամբ իշխանությունների գործադրած ջանքերի իրագործումը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Վահրամ Տեր-Մաթեւոսյանը:
Ըստ Թուրքագետի, ի տարբերություն նախորդ տասնամյակների ռազմական հեղաշրջումների` «2007 թ. ի վեր շրջանառության մեջ դրված „դատական հեղաշրջում“ տերմինն առավել ճշգրիտ է բնութագրում քեմալականների վերջին միջնաբերդի` դատական համակարգի աննախադեպ ակտիվացումը»: «Քրդական կուսակցության փակումը, որի դատավարությունը շարունակվեց ավելի քան երկու տարի, տեղի ունեցավ կառավարող „Արդարություն եւ զարգացում“ կուսակցության համար կարեւոր ժամանակահատվածում: Աահմանադրական դատարանի որոշումը առավել կդժվարացնի քրդական հարցի լուծման ուղղությամբ իշխանությունների գործադրած ջանքերի իրագործումը, քանի որ 2005 թ. հիմնադրված „Ժողովրդավարական հասարակություն“ կուսակցության քաղաքական ձեռագիրը արմատապես տարբերվում էր մինչ այդ գործած քրդական քաղաքական ուժերից, քանի որ ներկայացված էր խորհրդարանում, 2009 թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հարավարեւմտյան քրդաբնակ շրջաններում ամրապնդել էր իր դիրքերը եւ կերպափոխել էր քաղաքական գործընթացներին քրդական կուսակցության մասնակցության մինչ այդ ընդունված պատկերացումները»,- նշեց թուրքագետը՝ միաժամանակ հավելելով, թե ՍԴ հորիզոնից չի խուսափում անգամ իշխող կուսակցությունը:
«Այն հանգամանքը, որ վերջինս 2008 թ. շատ մոտ էր փակվելու, չի երաշխավորում, որ Սահմանադրական դատարանը մոտ ապագայում կրկին չի անդրադառնա այդ հարցին: Թուրքայում գրեթե բոլորը համակարծիք են, որ կուսակցությունների փակմամբ երկրի հիմնահարցերը չեն կարող լուծվել, նրանք նաեւ պնդում են, որ երկրին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն: Ի հեճուկս Էրդողանի ինքնավստահությանը եւ շարունակական հավաստիացումներին, որ նա ամենաազդեցիկ քաղաքական ուժն է Թուրքիայի խորհրդարանում, դա ամենեւին էլ չի երաշխավորում քաղաքական նախաձեռնությունների հաջող ընթացքը, քանի որ այն չունի բավարար քվեներ նոր Սահմանադրության ընդունման եւ նոր օրենսդրական բարեփոխումների համար»,- ամփոփեց թուրքագետը:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment