Tert.am.14-12-2009- Հանգստյան օրերի ընթացքում Թուրքիայում ուշադրության կենտրոնում էր քաղաքական սկանդալը, որի մեկնարկը տրվեց ուրբաթ երկրի Սահմանադրական դատարանի կողմից, որն արգելեց քրդամետ «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության գործունեությունը։ Երեք օր շարունակ կրքերը ներքաղաքական դաշտում բավական բորբոքված էին, որի արդյունքում Թուրքիայում մի շարք հայտարարություններ հնչեցին։
Հիշեցնենք, որ քրդամետ կուսակցությանն ուղղված հիմնական մեղադրանքը՝ արգելված Քրդական բանվորական կուսակցության ներկայացուցիչների հետ կապերն էին։
Կիրակի «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ամրագրվում է կուսակցությունը փակելու մասին որոշումը բողոքարկելու ցանկությունը։
Կուսակցությունը պաշտոնապես հայտարարել է, որ «երկրին բողոքելու» իրենց որոշման իրականացման ձևերը և ժամանակացույցը որոշվելու է երկուշաբթի կայանալիք հանդիպման ժամանակ։
Նշենք, որ համաձայն Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշման՝ կուսակցության 37 ներկայացուցիչներ 5 տարով զրկվել են քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից, այդ թվում՝ կուսակցության առաջնորդ Ահմեթ Թյուրքը։ Անմիջապես դրանից հետո կուսակցության պատգամավորները հայտարարել էին մանդատները վայր դնելու մասին։
Ահմեթ Թյուրքն իր ելույթում նշել է, որ Սահմանադրական դատարանի որոշումը քաղաքական բնույթ է կրում։
Հանգստյան օրերին քրդամետ կուսակցության ներկայացուցիչները բողոքի ակցիա էին անցկացնում Ստամբուլում՝ Սահմանադրական դատարանի շենքի առջև։ Գրանցվել են բախումներ ոստիկանության հետ, կան վիրավորներ։Monday, December 14, 2009
Կուսակցությունը փակեցին. Թուրքիան զբաղված է քաղաքական սկանդալով
Tert.am.14-12-2009- Հանգստյան օրերի ընթացքում Թուրքիայում ուշադրության կենտրոնում էր քաղաքական սկանդալը, որի մեկնարկը տրվեց ուրբաթ երկրի Սահմանադրական դատարանի կողմից, որն արգելեց քրդամետ «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության գործունեությունը։ Երեք օր շարունակ կրքերը ներքաղաքական դաշտում բավական բորբոքված էին, որի արդյունքում Թուրքիայում մի շարք հայտարարություններ հնչեցին։
Հիշեցնենք, որ քրդամետ կուսակցությանն ուղղված հիմնական մեղադրանքը՝ արգելված Քրդական բանվորական կուսակցության ներկայացուցիչների հետ կապերն էին։
Կիրակի «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ամրագրվում է կուսակցությունը փակելու մասին որոշումը բողոքարկելու ցանկությունը։
Կուսակցությունը պաշտոնապես հայտարարել է, որ «երկրին բողոքելու» իրենց որոշման իրականացման ձևերը և ժամանակացույցը որոշվելու է երկուշաբթի կայանալիք հանդիպման ժամանակ։
Նշենք, որ համաձայն Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշման՝ կուսակցության 37 ներկայացուցիչներ 5 տարով զրկվել են քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից, այդ թվում՝ կուսակցության առաջնորդ Ահմեթ Թյուրքը։ Անմիջապես դրանից հետո կուսակցության պատգամավորները հայտարարել էին մանդատները վայր դնելու մասին։
Ահմեթ Թյուրքն իր ելույթում նշել է, որ Սահմանադրական դատարանի որոշումը քաղաքական բնույթ է կրում։
Հանգստյան օրերին քրդամետ կուսակցության ներկայացուցիչները բողոքի ակցիա էին անցկացնում Ստամբուլում՝ Սահմանադրական դատարանի շենքի առջև։ Գրանցվել են բախումներ ոստիկանության հետ, կան վիրավորներ։
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment