Գերմանացիները ճանաչում են Լեռնային Ղարաբաղը
«Լրագիր» 14-12-2009- Պարզվում է, որ մինչ որոշ հայ քաղաքական գործիչներ Ղարաբաղի հարցում միջազգային հանրությունից միմիայն ճնշումներ են սպասում, գոնե գերմանական ռոք միջավայրն արդեն իսկ ճանաչում է Լեռնային Ղարաբաղը և նույնիսկ այդ հասկացության հետ որոշակի փիլիսոփայություն կապում։ Այսպես, 1988 թվականից Գերմանիայում գործում է «Նագորնի Կարաբախ» (Nagorny Karabach) խումբը, որը մեծ հեղինակություն է վայելել 90-ականներին և այսպես կոչված «համբուրգյան դպրոցի» վառ ներկայացուցիչներից է։
Լեռնային Ղարաբաղը գերմանական ռոք-ասպարեզում ընկալվում է որպես խորհրդանիշ, որպես աշխարհի ծայրին գտնվող անհասանելի մի լեռնային ռեգիոն, որտեղ ստիպված ես երբեմն առանձնանալ քո սրտի կանչով և ուր գիշերային ավտոբուսն այլևս երեկույթի հոգնած մասնակիցներին տուն չի հասցնում։
Մեկ այլ խումբ՝ «Փլվող նորակառույցները» 2007 թվականին թողարկեց մի ալբոմ, որի ամենահաջողված երգը կրկին կոչվում է «Նագորնի Կարաբախ»։Այն կարելի է լսել youtube կայքում: Նշենք, որ նրանցից շատերը երբևէ չեն էլ եղել Ղարաբաղում։ Խմբի մենակատար Բարգելդն ասել է. «Իհարկե, ես չեմ եղել այդ հայկական անկլավում՝ Լեռնային Ղարաբաղում։ Սակայն ինձ դուր է գալիս անվանման հնչողությունը, և ես գտա, որ այն ստեղծում է ներքին խռովման զգացողություն կամ էլ թաքստոցի մի յուրահատուկ պատկեր»:
Եթե հաշվի առնենք, որ ռոքը միշտ էլ առաջադեմ երաժշտության տեսակ ու ազատության գաղափարի կրողն է եղել, ապա բացառված չէ, որ այստեղ մեզ համար դեռևս անհայտ միտումներ են թաքնված։ Ըստ երևույթին, հայկական քաղաքականության կողմից հապշտապ լուծումների գնալու անհրաժեշտություն չկա՝ այդպիսով թե մեզ, թե Ղարաբաղին անիմաստ կերպով կախվածության մեջ դնելով այդ քայլերից: Եթե օտարները հեռվից ինչ որ արժեքներ են սկսել կապել Ղարաբաղի հետ, միգուցե մենք նույնպես որոշ ժամանակ անց գիտակցենք Ղարաբաղի նշանակությունը մեզ համար: Չենք ցանկանում սիմվոլիզմի գիրկն ընկնել, սակայն «Նագորնի Կարաբախ» խմբի ինտերնետային էջից մեջբերենք ռեժիսոր Ֆասբիների խոսքերը. «Կախվածությունը դժբախտացնում է մարդկանց, և երբ դու նրանց օգնում ես գիտակցել այդ, ապա սոցիալական խնդիր ես լուծում»։Monday, December 14, 2009
ՂԱՐԱԲԱՂ- ԳԵՐՄԱՆԻԱ. ՌՈՔԱՅԻՆ ԿԱՊ
Գերմանացիները ճանաչում են Լեռնային Ղարաբաղը
«Լրագիր» 14-12-2009- Պարզվում է, որ մինչ որոշ հայ քաղաքական գործիչներ Ղարաբաղի հարցում միջազգային հանրությունից միմիայն ճնշումներ են սպասում, գոնե գերմանական ռոք միջավայրն արդեն իսկ ճանաչում է Լեռնային Ղարաբաղը և նույնիսկ այդ հասկացության հետ որոշակի փիլիսոփայություն կապում։ Այսպես, 1988 թվականից Գերմանիայում գործում է «Նագորնի Կարաբախ» (Nagorny Karabach) խումբը, որը մեծ հեղինակություն է վայելել 90-ականներին և այսպես կոչված «համբուրգյան դպրոցի» վառ ներկայացուցիչներից է։
Լեռնային Ղարաբաղը գերմանական ռոք-ասպարեզում ընկալվում է որպես խորհրդանիշ, որպես աշխարհի ծայրին գտնվող անհասանելի մի լեռնային ռեգիոն, որտեղ ստիպված ես երբեմն առանձնանալ քո սրտի կանչով և ուր գիշերային ավտոբուսն այլևս երեկույթի հոգնած մասնակիցներին տուն չի հասցնում։
Մեկ այլ խումբ՝ «Փլվող նորակառույցները» 2007 թվականին թողարկեց մի ալբոմ, որի ամենահաջողված երգը կրկին կոչվում է «Նագորնի Կարաբախ»։Այն կարելի է լսել youtube կայքում: Նշենք, որ նրանցից շատերը երբևէ չեն էլ եղել Ղարաբաղում։ Խմբի մենակատար Բարգելդն ասել է. «Իհարկե, ես չեմ եղել այդ հայկական անկլավում՝ Լեռնային Ղարաբաղում։ Սակայն ինձ դուր է գալիս անվանման հնչողությունը, և ես գտա, որ այն ստեղծում է ներքին խռովման զգացողություն կամ էլ թաքստոցի մի յուրահատուկ պատկեր»:
Եթե հաշվի առնենք, որ ռոքը միշտ էլ առաջադեմ երաժշտության տեսակ ու ազատության գաղափարի կրողն է եղել, ապա բացառված չէ, որ այստեղ մեզ համար դեռևս անհայտ միտումներ են թաքնված։ Ըստ երևույթին, հայկական քաղաքականության կողմից հապշտապ լուծումների գնալու անհրաժեշտություն չկա՝ այդպիսով թե մեզ, թե Ղարաբաղին անիմաստ կերպով կախվածության մեջ դնելով այդ քայլերից: Եթե օտարները հեռվից ինչ որ արժեքներ են սկսել կապել Ղարաբաղի հետ, միգուցե մենք նույնպես որոշ ժամանակ անց գիտակցենք Ղարաբաղի նշանակությունը մեզ համար: Չենք ցանկանում սիմվոլիզմի գիրկն ընկնել, սակայն «Նագորնի Կարաբախ» խմբի ինտերնետային էջից մեջբերենք ռեժիսոր Ֆասբիների խոսքերը. «Կախվածությունը դժբախտացնում է մարդկանց, և երբ դու նրանց օգնում ես գիտակցել այդ, ապա սոցիալական խնդիր ես լուծում»։
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment