Report.am 14-12-2009- Լիբանանի քաղաքացի, ազգությամբ հայ Ժիրայր Սեֆիլյանը արդեն երեք անգամ` 2004, 2006 և 2008 թվականների դիմել է ՀՀ նախագահին քաղաքացիություն ստանալու համար, բայց մերժվել է: Իսկ 2009 թվականի ապրիլի 28-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից մերժվել է նաև Ժիրայր Սեֆիլյանի՝ մեկ տարվա կացության կարգավիճակ ստանալու վերաբերյալ դիմումը: «Ժիրայր Սեֆիլյանի ՀՀ քաղաքացիության իրավունքի պաշտպանության կոմիտե»-ի անդամները և փաստաբան Մուշեղ Շուշանյանը «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցին, որ մերժումները պատկան մարմինների կողմից որևէ կերպ չեն հիմնավորվում կամ պատճառաբանվում: Կոմիտեի անդամները դիմել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, որտեղ գործը քննելուց հետո պատասխան է ուղարկվել` սառեցնել հարցի քննարկումը: ՄԻՊ գրասենյակից իրենց պատասխանը հիմնավորել են ՀՀ ոստիկանությունից և ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված հիմնավորումներով, որտեղԱԱԾ-ն իր բացասական պատասխանը հիմնավորում է ժամանակին Ժիրայր Սեֆիլյանի կողմից բռնի ուժով իշխանությունը զավթելու մասին արված կոչերով: «Մենք ՄԻՊ-ից պահանջում ենք մեզ տրամադրել ԱԱԾ-ից ստացված այդ փաստաթուղթը, սակայն նրանք մերժում են` պատճառաբանելով, որ դա պետական գաղտնիք է:Այս մերժումներով խախտվում է ՀՀ Սահմնադրությունը, օրենսդրությունը, դատարանի կայացրած դատական որոշումը, քանի որ ժամանակին դատարանը Ժիրայր Սեֆիլյանին առաջադրված՝ իշխանությունը բռնի ուժով զավթելու մեղադրանքը անհիմն է համարել, իսկ Սահմանադրությամբ ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իրեն վերաբերող տեղեկություններին ծանոթանալու»,- տեղեկացրեց Մուշեղ Շուշանյանը, ավելացնելով, որ վերջին մերժումից հետո մեկ տարին լրանալուն պես նրանք պատրաստվում են կրկին դիմել նախագահին, իսկ մերժվելու դեպքում` նախագահի որոշումը վիճարկելու պահանջով դիմել դատարան:
ԱՆԱՀԻՏ ԱՍԱՏՐՅԱՆMonday, December 14, 2009
ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՈւՄԸ ԿՎԻՃԱՐԿՎԻ

ԱՆԱՀԻՏ ԱՍԱՏՐՅԱՆ
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment