Saturday, December 19, 2009

ԵԱՀԿ ՄԽ-ն չի կարող լուծել ղարաբաղյան հակամարտությունը, կամ ուղղակի չի ցանկանում այդ անել

/PanARMENIAN.Net/ 19.12.2009 - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրով պետք է զբաղվեն միայն տարածաշրջանի երկրները, եւ Իրանը այս իրավիճակում կարող էր ունենալ իր դրական ազդեցությունը, - կարծում է Ադրբեջանում Իրանի դեսպան Մուհամմեդ ԲԱհիր Բահրամին: «Ամեն տարածաշրջանի խնդիրները պետք է լուծեն հենց տարածաշրջանի երկրները, քանի որ ոչ տարածաշրջանային պետությունները առաջին հերթին հետապնդում են իրենց շահերը», - ասել է դեսպանը ANS ադրբեջանական հեռուստաալիքով: «Եթե Իրանը մասնակցի ղարաբաղյան խնդրի լուծման բանակցային գործընթացին, ապա օգտագործելով իր ազդեցությունը կջանա հասնել հարցի լուծմանը ելնելով երկու երկրների շահերից», - նշել է նա: Նա նշել է նաեւ, որ ԵԱՀԿ ՄԽ-ն չի կարող լուծել ղարաբաղյան հակամարտությունը, կամ ուղղակի չի ցանկանում այդ անել: «Հույս ունեմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի, նաեւ տարածաշրջանային պետությունների համատեղ ջանքերով, հակամարտությունը կստանա իր արդար լուծումը», - ընդգծել է դեսպանը, հաղորդում է Iran.ru-ն:

No comments: