Tuesday, December 8, 2009

ԼՂ հարցի հանգուցալուծման մասին խոսելը «ժամանակավրեպ» է

Aysor.am.8-12-2009- ԱԺ եվրաիտեգրման հարցերի մշատական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը Aysor-ի հետ զրույցում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի զարգացումներին, հայտնեց, որ «չի կիսում տարբեր քաղաքական գործիչների ու ուժերի կողմից հնչող այն լավատեսությունը, որ մոտ ժամանակներս հնարավոր է ԼՂ հակամարտության վերջնական հանգուցալուծում»: «Ես կարծում եմ, որ հանգուցալուծումը շատ հեռու է»,- ընդգծեց Ն. Զոհրաբյանը: Ն. Զոհրաբյանը տեղեկացրեց նաև, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գնահատմամբ` «այն փաթեթում, որը պետք է ներառի ԼՂ հակամարտության գործընթացի ողջ տարրերը մեկ ամբողջության մեջ, առաջնայինը պետք է լինի ԼՂՀ կարգավիճակի հարցը»: «Մնացած դրույթները պետք է լինեն այս դրույթի ածանցյալները», - ասաց Ն. Զոհրաբյանն ու հավելեց. «Քանի դեռ այս դրույթը վերջնականապես լուծված չէ, և պարզ չէ, թե ինչպես է լուծվելու, ու հանրաքվեի հետ կապված ողջ դետալները լուծված չեն, խոսել ԼՂ հակամարտության վերջնական կարգավորման մասին, ես համարում եմ ժամանակավրեպ»:

No comments: