Tuesday, December 8, 2009

Ադրբեջանցի քաղաքագետ. ԼՂ հարցի լուծման բանալին Երևանում և Բաքվում է

Panorama.am.8-12-2009- «Ադրբեջանական իզվեստիա» պարբերականը ներկայացրել է քաղաքագետ Ռաուֆ Ռաջաբովի դիտարկումները Էրդողան-Օբամա հանդիպման, դրա ավարտի, արյունքների, ինչպես նաև ադյունքներ չարձանագրվելու դեպքում ձեռնարկվելիք քայլերի, և այն մասին` արժե՞, արդյոք, սպասել համանախագահների սպասվելիք այցին, որը միայն ձևական բնույթ է կրում, թե՞ ոչ: Քաղաքագետի համոզմամբ, ինչ էլ տեղի ունենա Վաշինգտոնում, կամ ինչ առաջարկներ էլ ներկայացնեն համանախագահներ, պետք է հստակ գիտակցել, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանալին գտնվում է Բաքվում և Երևանում: Ռաջաբովը կարծում է, որ հենց այդ պատճառով էլ անհրաժեշտ է, որ երկու ժողովուրդներն իրենք իրենց մեջ կարգավորեն հարաբերությունները: Անհրաժեշտ է նոր մթնոլորտ ձևավորել հասարակությունների մեջ: Անհրաժեշտություն է առաջանում հարաբերությունները կարգավորել ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների միջև, այլ Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների միջև:

No comments: