Tuesday, December 1, 2009

Ըստ Եվրահանձնաժողովի` Թուրքական դատարանները կողմնակալ են

Panorama.am. 1-12-2009- Եվրամիության Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի Թուրքիայի մասով նիստի ժամանակ ելույթ ունեցած Եվրախորհրդարանի Թուրքիայի հարցով զեկուցող Ռիա Օմեն-Ռուիժթենը թուրքական մեդիա հսկա «Դողան Գրուպ» հոլդինգին նշանակված հարկային տուգանքի կապակցությամբ ասել է, որ դա անհամապատասխան պատիժ է, և պետք է քայլեր ձեռնարկվեն սխալը շտկելու համար: Հիշեցնենք, որ Թուրքիայի հարկային ծառայությունն այդ մեդիաընկերությանը տուգանել էր 2.5 միլիարդ դոլարով` կապված հարկային պարտավորությունների խախտումների հետ։ Տեղեկացնենք, որ «Դողան Մեդիա Գրուպ»–ի կազմի մեջ մտնում է մոտ 30 լրատվամիջոց, այդ թվում և հանրահայտ«Hurriyet» օրաթերթը։ Ըստ «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) օրաթերթի` Ռիա Օմեն-Ռուիժթենը մտահոգություն է հայտնել, որ մամուլի ազատության ապահովման համար Թուրքիայում օրենսդրական բաերփոխումների անհրաժեշտություն է զգացվում: «Դատական գործընթացները Թուրքիայում թեև անկախ են, սակայն ոչ միշտ են կարողանում անկողմնակալ լինել: Ու որպեսզի հասարակությունը կարողանա վստահություն տածել դատարանի նկատմամբ, այդ համակարգում պահ առաջ պետք է բարեփոխումներ իրականացվեն»: Թուրքիա-Եվրամիություն խառը խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հելեն Ֆլեթուրն էլ նշել է, որ դեմոկրատական նախաձեռնության (քրդական հարցի կարգավորում) հաջող ելքի համար Անկարան պետք է նոր, որակապես այլ սահմանադրություն ընդունի: Ֆլեթուրը ընդգծել է, որ Հայաստանի հետ սկսված երկխոսությամբ, երկկողմ հարաբերությունների կարգավորմանը միտված արձանագրությունների ստորագրմամբ, Իսրայել-Սիրիա խաղաղ բանակցություններին միջնորդելու դերով և տարածաշրջանում խաղաղարար այլ նախաձեռնություններով Անկարան նպատակ ունի վերածվել տարաշաշրջանային ազդեցիկ խաղացողի:

No comments: