Tuesday, December 8, 2009

Բաքուն կրկին խոսում է պատերազմի մասին

News.am. 8-12-2009- Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված անարդյունք բանակցությունները ստիպում են Ադրբեջանին դիմել խնդրի լուծման այլընտրանքային ճանապարհների: Այդ մասին դեկտեմբերի 8-ին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը՝ Եվրոպայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար Ռոջեր Բրեդի հետ հանդիպմանը: Աբիեւը ամերիկյան գեներալին տեղեկացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում արդեն 15 տարի ձգվող բանակցությունները դեռ հաջողություն չեն գրանցել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը: Հանդիպմանը քննարկվել են նաեւ Ադրբեջանի ու ԱՄՆ-ի միջեւ ռազմական համագործակցության հարցեր եւ իրավիճակը Հարավային Կովկասում:

No comments: