Tuesday, December 8, 2009

ԹՈւՐՔ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ` ՕԲԱՄԱ-ԷՐԴՈՂԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Report.am.8-12-2009- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երեկվա հանդիպումը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ մեկնաբանել են թուրք պատգամավորները: Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր Ժողովրդական-հանրապետական կուսակցության խմբակցության պատգամավոր Ջանան Առիթմանը ասել է, որ Էրդողանի հաշվարկներով ԱՄՆ-ը կարող է ազդել Հայաստանի վրա «զորքերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից դուրս բերելու հարցում»: «Բայց Հայաստանն իր հերթին կարող է մասամբ կատարել այդ պահանջը, որպեսզի ապացուցի, որ Երևանն անկեղծորեն պատրաստ է հակամարտության կարգավորմանը, ինչից հետո Անկարան պատճառ չի ունենա հետաձգելու սահմանի բացումը: Այդպիսով Լեռնային Ղարաբաղի հարցը չի լուծվի, այլ ավելի կխորանա»,- ասել է ընդդիմադիր գործիչը: Վերջինի տվյալներով` Վաշինգտոնում կայացած Օբամա-Էրդողան հանդիպումը պաշտոնական հատվածից հետո շարունակվել է «փակ դռների ետևում», ինչի ժամանակ ԱՄՆ-ը Անկարայից պահանջել է սահմանի շուտափույթ բացում: Թուրքիայի խորհրդարանի մեկ այլ պատգամավոր` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մուսթաֆա Քաբակչին իր հերթին ասել է, որ Թուրքիայի դիրքորոշումը թուրք-հայկական արձանագրությունների հարցում հստակ է: «Բոլորին հայտնի են մեր նախագահի և արտգործնախարարի հայտարարությունները: Դրանք պարզապես հայտարարություններ չեն` հասցեագրված թուրք հանրությանը: Այդ հայտարարություններն արվել են Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում, Ադրբեջանի Միլի Մեջլիսում»,- նշել է նա: Ըստ իշխանությունը ներկայացնող պատգամավորի` իրենք ներկայում հետևում են ղարաբաղյան հարցի շուրջ ընթացող գործընթացներին: «Յուրաքանչյուրը պետք է կատարի իր խնդիրները: Աթենքյան հանդիպման ժամանակ օրակարգի առաջին հարցը ղարաբաղյան խնդիրն էր: Արտգործնախարարները լրջորեն քննարկել են հարցը: Մենք առաջնահերթ կդիտարկենք Ղարաբաղում ընթացող գործընթացները, հետո նոր կքննարկենք` կմտնի արդյոք հարցը մեր խորհրդարան, թե ոչ»,- ասել է Քաբակչին: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների

No comments: