News.am. 10-12-2009- Թուրքիայի հանրապետության գլխավոր դատախազը սկսել է իշխող «Արդարարություն եւ զարգացում» կուսակցության փակման ուղղությամբ աշխատանքներ իրականացնել։ Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ գլխավոր դատախազությունը դիմել է Սինջանի ծանր հանցագործությունների գծով դատարան՝ պահանջելով հեռահաղորդակցության վարչության որոշումը։
Վերջին շրջանում Թուրքիայում շրջանառվող այն տեղեկությունները, որ պետությունը լսում է հեռախոսները՝ առիթ են դարձել, որ գլխավոր դատախազությունը դիմի նման քայլի։
Թուրքիայի գլխավոր դատախազ Աբդուռահման Յալչընքայան Milliyet-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցությունը հեռախոսային լսումների պատճառով կարող է փակվել։ Դատախազը մեջբերել է Թուրքիայի Սահմանադրության համապատասխան կետերը։
NEWS.am-ը հիշեցնում է, որ ներկա պահին Թուրքիայի Սահմանադրական դատարանում քննարկվում է ՝ քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը փակելու Թուրքիայի հանրապետության գլխավոր դատախազության հայցը։ Դատախազությունը բերում է 141 պատճառ՝ ըստ որոնց, պետք է փակվի հիշյալ կուսակցությունը։
Քրդական կուսակցությունը խորհրդարանում ունի 21 տեղ։ Կուսակցության անդամները ավելի վաղ հայտարարել են, որ իրենք հարկ եղած դեպքում հրաժարական կտան, քանի որ հրաժարականները արդեն պատրաստ, իրենց գրպաններում են։
Թուրքիայի Սահմադրական դատարանի նախագահը հայտնել է, որ քրդական կուսակցության փակման եւ նրա անդամներին քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից զրկելու հայցի մասին որոշում կկայացվի մինչ դեկտեմբերի 11-ը։
Ի դեպ՝ 2008թ. Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժեց գլխավոր դատախազության հայցը՝ փակել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը եւ նրա ղեկավար կազմին՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու այլոց արգելել զբաղվել քաղաքականությամբ։Thursday, December 10, 2009
Թուրքիայի գլխավոր դատախազը սկսել է իշխող «Արդարարություն եւ զարգացում» կուսակցության փակման ուղղությամբ աշխատանքներ իրականացնել
News.am. 10-12-2009- Թուրքիայի հանրապետության գլխավոր դատախազը սկսել է իշխող «Արդարարություն եւ զարգացում» կուսակցության փակման ուղղությամբ աշխատանքներ իրականացնել։ Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ գլխավոր դատախազությունը դիմել է Սինջանի ծանր հանցագործությունների գծով դատարան՝ պահանջելով հեռահաղորդակցության վարչության որոշումը։
Վերջին շրջանում Թուրքիայում շրջանառվող այն տեղեկությունները, որ պետությունը լսում է հեռախոսները՝ առիթ են դարձել, որ գլխավոր դատախազությունը դիմի նման քայլի։
Թուրքիայի գլխավոր դատախազ Աբդուռահման Յալչընքայան Milliyet-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցությունը հեռախոսային լսումների պատճառով կարող է փակվել։ Դատախազը մեջբերել է Թուրքիայի Սահմանադրության համապատասխան կետերը։
NEWS.am-ը հիշեցնում է, որ ներկա պահին Թուրքիայի Սահմանադրական դատարանում քննարկվում է ՝ քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը փակելու Թուրքիայի հանրապետության գլխավոր դատախազության հայցը։ Դատախազությունը բերում է 141 պատճառ՝ ըստ որոնց, պետք է փակվի հիշյալ կուսակցությունը։
Քրդական կուսակցությունը խորհրդարանում ունի 21 տեղ։ Կուսակցության անդամները ավելի վաղ հայտարարել են, որ իրենք հարկ եղած դեպքում հրաժարական կտան, քանի որ հրաժարականները արդեն պատրաստ, իրենց գրպաններում են։
Թուրքիայի Սահմադրական դատարանի նախագահը հայտնել է, որ քրդական կուսակցության փակման եւ նրա անդամներին քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից զրկելու հայցի մասին որոշում կկայացվի մինչ դեկտեմբերի 11-ը։
Ի դեպ՝ 2008թ. Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժեց գլխավոր դատախազության հայցը՝ փակել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը եւ նրա ղեկավար կազմին՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու այլոց արգելել զբաղվել քաղաքականությամբ։
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment