Aysor.am. 30-11-2009- ԱԺ-ում Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը պատահական չհամարեց այն, որ «Եվարնյուզ» հեռուստաալիքով երեկ և դրան նախորդող օրը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին պատմող տեսանյութում ներկայացնելով ԼՂՀ նախագահի խոսքը` գրել է` «Բակո Սահակյանը, ԼՂՀ նախագահ»:
«Հիմա, թե ով ինչ կասի ու ոնց կասի, փաստն այն է, որ համաշխարհային մեդիան ընդունում է և գրում է, որ Բակո Սահակյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահն է»,- բացատրեց Է. Շարմազանովն ու հավելեց, որ, ըստ իրեն, «սա հայաստանյան իշխանությունների կառուցողական քաղաքականության արդյունքն է»:
Այս առիթով խմբակցության քարտուղարը նշեց, որ «մենք առաջ ենք շարժվում և ողջ հայությունը պետք է կարողանա այնպես անել, որ մի օր հասնենք ԼՂՀ իրավական կարգավիճակի միջազգային ամրագրմանը»:
Tuesday, December 1, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment