/PanARMENIAN.Net/ 30.11.2009 - Բանասիրական գիտությունների թեկնածու Սուսաննա Հովհաննիսյանը հսկայածավալ աշխատության` գրող Հովհաննես Թումանյանի գիտական կենսագրության հեղինակն է:
«Այն միանգամայն նոր խոսք է Թումանյանի մասին գրված բոլոր կենսագրականների շարքում: Որքան էլ զարմանալի լինի, մինչ օրս լույս չի տեսել Թումանյանի ոչ մի գիտական կենսագրական, որտեղ նկարագրված լինի նրա կյանքը 1900 թ.-ից հետո: գոյություն ունեցող բոլոր կենսագրականները նկարագրում են նրա մանկությունն ու պատանեկությունը», - PanARMENIAN.Net -ի հետ զրույցի ընթացքում ասաց Սուսաննա Հովհաննիսյանը: Նա նաեւ ընդգծեց, որ իր գիրքը բացահայտում է 1900-1912 թթ. ընթացքում մեծ գրողի կյանքի բոլոր կարեւոր իրադարձությունները` ե' բացասական , ե'ւ դրական:
Գիրքը գրվել է մայիսին, սակայն դեռեւս չի հրատարակվել միջոցներ չլինելու պատճառով: «Պուշկինի գիտական կենսագրության բացակայությունը Մոսկվայում անվանել են մշակութային կորուստ, իսկ մեր կառավարությունը նույնիսկ չի մտածում օգնել հայ հանճարեղ գրող Հովհաննես Թումանյանի գիտական կենսագրության հրատարակման գործին», - նշեց Սուսաննա Հովհաննիսյանը:
Բոլոր ժամանակների ամենայն հայոց հանճարեղ գրող, հասարակական գործիչ Հովհաննես Թադեւոսի Թումանյանը ծնվել է 1869 թ. փետրվարի 19-ին, Լոռու Դսեղ գյուղում (Հյուսիսային Հայաստան), հոգեւորականի ընտանիքում: 1878-83 թթ. Թումանյանն ստանում է նախնական կրթություն Ջալալօղլու (Ստեփանավան) դպրոցում, այնուհետեւ տեղափոխվում է Թիֆլիսի Ներսիսյան դպրոց (Թբիլիս` Վրաստանի մայրաքաղաք): Երեք տարի սովորելուց հետո բացառապես ֆինանսական դժվարությունների պատճառով նա դուրս է գալիս դպրոցից: Գրել սկսել է 80-ականների կեսերից, բայց որպես բանաստեղծ ճանաչման է հասնում 1890 թ. , երբ լույս տեսնում նրա բանաստեղծությունների առաջին ընտրանին: Թումանյանը մահացել է 1923 թ.:
Tuesday, December 1, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment