Tuesday, December 1, 2009

Բժիշկները վախենում են գրիպի նոր վիրուսի ի հայտ գալուց

Panorama.am. 31-11-2009- Բժիշկները վախենում են գրիպի նոր վարակի հայտնաբերումից, ինչը կարող է առաջանալ A/H1N1-ի` խոզի գրիպի և H5N1-ի` թռչնագրիպի խաչասերումից: Մասնագետները ուշադրությամբ հետևում են բոլոր փոփոխություններին: Ինչպես հայտնում է «ՌԻԱ-նովոստի» գործակալությունը, այս մասին նշել է Ռուսաստանի գլխավոր համաճարակաբան Գենադի Օնիշենկոն: «Մենք շատ ուշադիր ենք դրան հետևում»,- ասել է նա այսօրվա ասուլիսում` ավելացնելով, որ գրիպի վարակը շատ փոփոխական է: Գ. Օնիշենկոն նշել է, որ A/H1N1-ն այսօրվա դրությամբ խոզի, մարդու ու թռչնի գրիպի խառնուրդ է: «Н1N1–ի ու Н5N1-ի ունեցած հատկությունների միաձուլումը կարող է հանգեցնել ողբերգության, բայց դա, բարեբախտաբար, այժմ տեղի չի ունենում»,- ասել է Օնիշենկոն: Նա նշել է, որ դեղամիջոցները, որոնք նշանակվում են А/Н1N1-ի դեպքում, բավականին արդյունավետ են պայքարում հիվանդության դեմ: Սակայն հիվանդությունն առավել բարդ ընթացք կստանա, եթե վարակով հիվանդանա ՄԻԱՎ վարակակիրը, քանի որ այդ մարդկանց օրգանիզմը թույլ է:

No comments: