Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանի հետ:
-Սերժ Սարգսյանն իր վերջին ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ եթե Թուրքիան շարունակի հայ-թուրքական հարաբերությունները շաղկապել ԼՂ խնդրի հետ, ապա Հայաստանը կդադարեցնի այդ գործընթացը: Արդյոք կարելի է ասել, որ հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը ձախողվել է:
-Պարոն Սարգսյանը հայտարարեց, թե մենք կողմ ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը առանց նախապայմանների, եւ նա նշեց, որ եթե Թուրքիան կապի իր հարաբերությունների կարգավորման հարցը ԼՂ խնդրի հետ, ապա դա ի սկզբանե ենթակա է ձախողման: Մենք մեկ անգամ եւս մատնանշեցինք, որ ԼՂ խնդիրն առանձին հարց է եւ մենք դա չենք կապում հայ-թուրքական հարաբերությունների հետ: Ես սա չեմ համարում հայ-թուրքական հարաբերությունների ավարտ, այլ համարում եմ մեկ անգամ եւս մեր դիրքորոշումների արտահայտում, հստակեցում:
-Էրդողանը առաջին անգամը չէ, որ նման հայտարարություն է անում, եւ Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ եւս մեկ անգամ վերահաստատեց իր դիրքորոշումը, որ թեեւ արձանագրություններում չկան նախապայմաններ, սակայն դրանք խորհրդարանը կվավերացնի միայն ԼՂ խնդրում ցանկալի լուծումից հետո: Մյուս կողմից էլ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ այդ գործելաոճի դեպքում Հայաստանը կդադարեցնի այդ գործընթացը:
-Ժամանակին շրջափակման մեջ գցելով Հայաստանին, Թուրքիան նպատակ է ունեցել թուլացնել մեր դիրքերը, որպեսզի կարողանան իրենց համար հաճելի ցանկալի լուծում պարտադրել ԼՂ խնդրում: Սակայն մենք տեսանք, որ դա նրանց չհաջողվեց: Նրանք իրենց գործը փորձելու են անել, իսկ մենք հակառակ պատասխանն ենք տալու եւ մեր քայլերն ենք անելու: Եվ անկախ նրանից, թե պաշտոնյաներն ինչ հայտարարություն կանեն, դա նշանակություն չունի մեզ համար: Մենք մեր քայլերն ենք անելու, եւ կրկնում եմ` կողմնակից ենք առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը: Իսկ եթե նրանց կողմից կլինեն այլ քայլեր, ապա մենք կաշկանդված չենք ամեն գնով հարաբերություններ ձեւավորել Թուրքիայի հետ, եւ եթե նրանք նախապայմաններ թելադրեն, ապա մենք կդադարեցնենք այդ գործընթացը:
Թուրքիան մշտապես ցանկացել է որեւէ դերակատարում ունենալ ԼՂ խնդրում: Հայ-թուրքական այս ֆուտբոլային դիվանագիտության մեկնարկից հետո Թուրքիան շատ է խոսում ԼՂ խնդրի մասինԱրդյո՞ք այս ֆուտբոլային դիվանագիտությամբ նվեր չմատուցեցինք Թուրքիային, որը հիմա փորձում է էլ ավելի ակտիվ կերպով ներգրավել ԼՂ խնդրում:
Ընդհակառակը, Հայաստանը ոչ թե նվեր մատուցեց, այլ Թուրքիային գցեց իր դիվանագիտական ծուղակը: Միջազգային հանրության ուշադրությունն այսօր սեւեռված է այս գործընթացի վրա, եւ եթե Թուրքիան չկարողանա արձանագրությունները ստորագրելուց իր ստանձնած պարտավորություններն իրականացնել, ապա միջազգային հանրությունը կարող է համապատասխան վերաբերմունք ու միջոցներ ձեռնարկել Թուրքիայի նկատմամբ, կարող է նրան ճանաչել ոչ հուսալի գործընկեր` իր հետեւանքներով:
-Կարելի՞ է ասել, որ այս ամեն ինչից Հայաստանը շահեց:
-Այստեղ շահել-չշահելու խնդիր չկա: Սա մի գործընթաց է, որ ցանկացած երկիր, ցանկացած երկրի իշխանավոր փորձելու է իրեն ձեռնտու տարբերակով տանել այդ գործընթացը:
-Ուղղակի նաեւ ձեր գործընկերներն էին ասում, որ եւ վավերացնելու, եւ չվավերացնելու դեպքում Հայաստանը կշահի, եւ այնպիսի տպավորություն է, որ իշխանություններին չի հուզում այս գործընթացը, հիմա փորձում են դրա ձախողվելու մեղքը Թուրքիայի վրա բարդել:
-Ես կրկնում եմ, որ խուսափում եմ շահել-չշահել արտահայտությունն օգտագործելուց: Ուղղակի կարող են նպաստավոր, կամ ոչ նպաստավոր պայմաններ ձեւավորվել:
Հարցազրույցը վարեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ
«Լրագիր» 14-12-2009Monday, December 14, 2009
ԹՈՒՐՔԻԱՆ` ՀԱՅԿԱԿԱՆ ԾՈՒՂԱԿՈ՞ՒՄ

«Լրագիր» 14-12-2009
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment