«Լրագիր» 14-12-2009- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային հերթական այցը, այդ այցի շրջանակում Հայաստանը չներառելու հանգամանքը, համանախագահների հայտարարությունը, դրան նախորդած Օբամա-Էրդողան հանդիպումը, Հիլարի Քլինթոնի հերթական հեռախոսազանգը Սերժ Սարգսյանին, եւ էլի մի քանի իրադարձություններ կրկին սրել են հետաքրքրությունը արտաքին քաղաքական զարգացումների հանդեպ, կրկին փորձագիտական եւ քաղաքական շրջանակներին մղել են հայ-թուրքական հարաբերության եւ Ղարաբաղի հակամարտության խնդիրների շուրջ ակտիվ դատողությունների:
Այսինքն, կրկին իրավիճակը զարգանում է իշխանության համար ձեռնտու հունով, եւ հրապարակի վրա է այն հարցերի քննարկումը, որոնց լուծման բանալիները իրականում պետք է որոնել ոչ թե այդ, այլ բոլորովին այլ հարցերի քննարկման մեջ: Իսկ ավելի հստակ` այդ հարցերի լուծման բանալին Հայաստանում է, Հայաստանի ներքին խնդիրներում: Եթե հաջողվում է լուծել այդ ներքին խնդիրները, ապա հայ-թուրքական եւ Ղարաբաղի հարցերում առկա վտանգները չեզոքացնելը կարծես թե դառնում է ընդամենը ցանկության եւ տեխնիկայի հարց:
Արտաքին քաղաքականությունն ընդամենը ներքին իրավիճակի, ներքին իրողությունների, ներքին ռեսուրսների վրա կառուցված երեւույթ է: Հնարավոր չէ արտաքին քաղաքականության ոլորտում ապահովել երկարատեւ լուծումներ, քանի որ աշխարհը փոփոխվում է, այն էլ բավական արագ, եւ եթե երկիրն իր ներքին դրվածքով չի համապատասխանում այդ փոփոխվող աշխարհին, ապա միեւնույն է, արտաքին քաղաքականությունը հետ է մնալու աշխարհի ընթացքից եւ դառնալու է խնդրահարույց:
Եթե երկրում առկա է տնտեսական եւ քաղաքական մոնոպոլիա, եթե իշխանությունը ցանկացած հարց կարողանում է լուծել իր մոնոպոլ իրավունքները գործի դնելով, ապա միամտություն է կարծել, որ հնարավոր է իշխանությանը ստիպել հետ կանգնել արտաքին ոլորտում իր նախաձեռնություններից, առավել եւս, որ դրանց շնորհիվ իշխանությունը միջազգային քաղաքական կենտրոններից ստանում է ներսում լիակատար տիրապետության հետ կապված առնվազն բարոյական աջակցություն: Բանն այն է, որ պետք է իշխանությանը ստիպել հաշվի նստել սեփական հասարակության հետ: Եթե հասարակական-քաղաքական շրջանակները դա չեն կարողանում իշխանությանը ստիպել, ապա միջազգային հանրությանը Հայաստանի հասարակության հետ հաշվի նստել պարտադրելուն ուղղված ջանքերը ուղղակի ապարդյուն են լինելու: Եթե քո իշխանությանը չես կարող ստիպել, որ հաշվի նստի քեզ հետ, ապա միջազգային հանրությանը ստիպել հաստատ չես կարող, ու չես էլ կարող ակնկալել, որ միջազգային հանրությունը իր բարի կամքով հաշվի նստի քեզ հետ:
Իսկ իշխանությանը հասարակության գործոնի մասին հիշեցնելու միակ ճանապարհը ներքին խնդիրների վրա ուշադրությունը կենտրոնացնելն է: Դա նաեւ հասարակության համար է ավելի հասկանալի եւ ընկալելի: Թվում է, թե դա առավել երկար ճանապարհ է եւ մինչ դրա կեսին անգամ հասնելը, արտաքին ոլորտում “բանը բանից” կանցնի: Բայց իրականում արտաքին ոլորտում առկա խնդիրներն այդպես շատ ավելի շուտ կշտկվեն, վտանգավոր զարգացումները շատ ավելի շուտ կկանխվեն, քան առավելապես տեսական քննադատությունն ու մեղադրանքները, որոնք շարունակվում են արդեն մոտ մեկ տարի, սակայն դեռեւս դույզն իսկ չեն ազդել թե հանրային տրամադրության, թե իշխանության ինքնավստահության, թե միջազգային հանրության ծրագրերի վրա:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆMonday, December 14, 2009

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment