Panorama.am. 11-12-2009- Հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների 2 տարվա քննարկումների արդյունքները, համանախագահները պատրաստել են Մադրիդյան սկզբունքների թարմացված տարբերակը: Այն մոտ ապագայում կներկայացվի կողմերին: Այդ մասին նախօրեին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն:
«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, Ռուսաստանը հակամարտության լուծումը կապում է կողմերի հիմնարար սկզբունքների շուրջ շուտափույթ համաձայնեցման հետ: Այդ սկզբունքներն արտահայտված են Մադրիդյան փաստաթղթում», հավելել է Նեստերենկոն:
Նեստերենոկն նաև ասել է` եթե Ղարաբաղյան կարգավորման հարցում այս տարվա արձանագրված դրական դինամիկան պահպանվի նաև հաջորդ տարի, ապա հիմնարար սկզբունքների շուրջ արագ համաձայնեցման և դրա հիիման վրա խաղաղ համաձայնության գալու հույս կարելի է ունենալ:Saturday, December 12, 2009
Շուտով կողմերին կներկայացվի Մադրիդյան սկզբունքների թարմացված տարբերակը. ՌԴ ԱԳՆ
Panorama.am. 11-12-2009- Հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների 2 տարվա քննարկումների արդյունքները, համանախագահները պատրաստել են Մադրիդյան սկզբունքների թարմացված տարբերակը: Այն մոտ ապագայում կներկայացվի կողմերին: Այդ մասին նախօրեին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն:
«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, Ռուսաստանը հակամարտության լուծումը կապում է կողմերի հիմնարար սկզբունքների շուրջ շուտափույթ համաձայնեցման հետ: Այդ սկզբունքներն արտահայտված են Մադրիդյան փաստաթղթում», հավելել է Նեստերենկոն:
Նեստերենոկն նաև ասել է` եթե Ղարաբաղյան կարգավորման հարցում այս տարվա արձանագրված դրական դինամիկան պահպանվի նաև հաջորդ տարի, ապա հիմնարար սկզբունքների շուրջ արագ համաձայնեցման և դրա հիիման վրա խաղաղ համաձայնության գալու հույս կարելի է ունենալ:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment