Monday, December 14, 2009

ՄԱԴՐԻԴԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ՇՐՋԱՆՑՈՒՄ ԵՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

«Լրագիր» 14-12-2009- Ղարաբաղի հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքների անընդունելիության մասին դեկտեմբերի 14-ին Մամուլի ազգային ակումբում կրկին հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Նա ասել է, որ այդ սկզբունքներն անընդունելին են ՀՅԴ համար, որովհետեւ “լվացնում են հակամարտության պատճառները եւ անդրադառնում են միայն հետեւանքին”: Վահան Հովհաննիսյանի խոսքով, դա է պատճառը, որ մադրիդյան սկզբունքներում առավելապես խոսվում է տարածքների վերադարձի, ոչ թե Ղարաբաղի կարգավիճակի մասին: Մինչդեռ, ըստ Վահան Հովհաննիսյանի, եթե խոսքը միայն հետեւանքի վերացման մասին է, բայց պատճառների վերաբերյալ ոչինչ չկա, ապա հետեւանքը մի օր կրկին իրեն զգացնել կտա:

No comments: