/PanARMENIAN.Net/ 30.11.2009 - Ամերիկյան Newsweek ամսագիրը հրապարակել է «Թուրքերի տրիումֆը» հոդվածը, որում նշվում է, որ ՆԱՏՕ-ի գծով Թուրքիայի երկարաժամկետ գործընկերներն անհանգստացած են Իրանի միջուկային ծրագրի շուրջ Անկարայի դիրքորոշմամբ, թուրք-իսրայելյան հարաբերությունների մասին հայտարարություններով եւ թուրքական ղեկավարության կողմից Սուդանի նախագահի աջակցությամբ:
«Տարածաշրջանում Անկարայի նոր դիրքորոշումն իսկապես թույլ է տալիս Թուրքիային վերածվել շատ ավելիին, քան պարզապես Վաշինգտոնի հնազանդ զենքը: Թուրքիան սկսել է ընդլայնել առեւտրի ծավալներն ավելի շատ Ռուսաստանի, Իրաքի, Իրանի, քան ԵՄ հետ: Բացի դրանից, Անկարան քրդական հիմնահարցի վերաբերյալ պատմական պայմանագրի ստորագրման ճանապարհին է, ինչպես նաեւ փորձում է խաղաղ հարաբերություններ հաստատել Հայաստանի, Սիրիայի եւ Իրանի հետ»,- նշվում է հոդվածում:
Հոդվածի հեղինակների կարծիքով, աշխարհը կտրականապես փոխվել է այն օրվանից ի վեր, երբ փլուզվեց Օսմանյան կայսրությունը, եւ քիչ հավանական է, որ Թուրքիան երբեւէ կվերականգնի այն հզորությունը, որն ուներ 350 տարի առաջ:
Tuesday, December 1, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment