«Լրագիր» 10-12-2009- ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, մինչեւ դեկտեմբերի 7-ի Օբամա-Էրդողան հանդիպումը, մի քանի անգամ հասցրեց հայտարարել, որ հանդիպումը չի կայանա, եթե դեկտեմբերի 7-ին Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերության հանձնաժողովը դրական եզրակացություն չտա հայ-թուրքական արձանագրություններին: Էդուարդ Շարմազանովը կանխատեսում էր, գրեթե հավաստիացնում, որ եզրակացությունը դրական է լինելու, այլապես Օբաման չի ընդունի Էրդողանին:
Ինչպես տեսանք, եզրակացություն չեղավ, բայց Օբաման Էրդողանին ընդունեց, ու նույնիսկ հնարավորություն տվեց այդ հանդիպումից հետո հանդես գալ հայտարարությամբ, թե չնայած Թուրքիայի գործադիր իշխանությունը Ղարաբաղի հարցը չի դիտարկել հայ-թուրքական հարաբերության նախապայման, բայց խորհրդարանը դիտարկում է, ու իրենք չեն կարող ազդել խորհրդարանի այդ դիտարկման վրա:
Ակնհայտ է, որ Հանրապետական կուսակցության խոսնակը, ով նաեւ խմբակցության քարտուղարն է, սխալվել է: Բայց որ հարցում: Թվում է, թե նա սխալվել է այն հարցում, որ Ղարաբաղը հայ-թուրքական հարաբերության նախապայման չէ եւ ԱՄՆ իշխանությունն էլ այդ կարծիքին է: Հենց այդ տրամաբանությամբ էր Էդուարդ Շարմազանովը կանխատեսում, որ եթե թուրքերը որեւէ դրական քայլ չանեն դեպի հայ-թուրքական արձանագրությունների վավերացում, թեկուզ առայժմ հանձնաժողովի եզրակացության տեսքով, ապա ԱՄՆ ի նշան դժգոհության կմերժի Էրդողանի հետ հանդիպումը:
Բայց իրականում, Էդուարդ Շարմազանովը, եւ թերեւս նրա պես մտածող կամ նրա մտածողությանն ապավինող մյուս հանրապետականները, սխալվում են ոչ թե այդ հարցում, այլ այն հարցում, որ համաշխարհային քաղաքականության մեջ էլ հարցերը դիտարկվում են ՀՀԿ-ականներին հատուկ մակերեսայնությամբ եւ Սերժ Սարգսյանին դուր գալու կամ արդարացնելու մղումով: Եթե Բարաք Օբաման այդպիսի խնդիր հետապնդեր, այսինքն փորձեր դուր գալ կամ արդարացնել Սերժ Սարգսյանին, ապա անկասկած է, որ նա Էրդողանին չէր ընդունի: Բայց Օբաման իրականում ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցրել է թերեւս ավելի լուրջ նպատակներով: Իսկ քաղաքականության, առավել եւս միջազգային քաղաքականության մեջ լրջությունն անհամատեղելի է քենի կամ անձնական այլ զգացումների ու զգացմունքների հետ:
Եվ դա նույնիսկ Ռուսաստանում են հասկացել, որտեղ ավանդաբար հենց անձնական զգացումներով ու զգացմունքներով էլ առաջնորդվել են քաղաքականություն իրականացնելիս: Բայց այժմ ՌԴ նախագահ Մեդվեդեւը հայտարարում է, որ Վրաստանի իշխանության հետ ունեցած քաղաքական խնդիրներն ու Սահակաշվիլիի հանդեպ ունեցած անձնական վերաբերմունքը չպետք է խոչընդոտեն ժողովուրդների հարաբերությանը: Թվում է, թե դա է էմոցիան, որովհետեւ ժողովուրդների բարեկամություն եւ քաղաքանություն հասկացությունները հակադիր բեւեռներում են: Բայց իրականում Մեդվեդեւը հստակ ակնարկում է, որ Սահակաշվիլիի հանդեպ Պուտինի անձնական ատելությունը չպիտի խոչընդոտի Ռուսաստանի քաղաքական շահին, որը պահանջում է հարաբերության որոշակի մակարդակ ունենալ Վրաստանի հետ, ինչի համար շատ հարմար է ժողովուրդների բարեկամության կանխավարկածը:
Երեւում է, որ աշխարհում տեղի է ունենում ընկալումների լուրջ փոփոխություն, համենայն դեպս դրանց ուղղված լուրջ փորձեր: Ու հայ-թուրքական հարաբերությունն էլ տեղավորվում է այդ փորձերի շրջանակում: Այստեղ խնդիրը հայերի եւ թուրքերի բարեկամությունը չէ, ոչ էլ հայ-թուրքական սահմանը ինչ որ տարանցիկ, ենթակառուցվածքային հաշվարկների համար բացելը: Դրանք ածանցյալն են աշխարհաքաղաքականության նոր փիլիսոփայության, որ փորձում է ներմուծել Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր վարչակազմը: Հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացը այդ փիլիսոփայության ներմուծման ուղղություններից մեկն է:
Մինչդեռ Հայաստանում, ինչպես երեւում է, այդ գործընթացն ընկալվում է անձնական էմոցիաների մակարդակով: Արդյունքն այն է, որ Հայաստանը դուրս է մնացել այդ փիլիսոփայությունից եւ հայ-թուրքական հարաբերության գործընթաց ներմուծել է անձնականի փիլիսոփայությունը: Այսինքն, մենք հանել ենք աճուրդի այն, ինչ ունենք, որ ստանանք այն, ինչ ուզում ենք: Հանել ենք աճուրդի, ու սպասում ենք, հետեւում ենք, թե ով մեր որ ապրանքը եւ ինչքան է գնահատելու, ով ում է քեն քշելու, որ մենք էլ դրանից շահենք: Բայց պարզվում է, որ որեւէ մեկը որեւէ մեկին քեն չի քշում, որովհետեւ քենից առաջ քշելու շատ ավելի կարեւոր բաներ կան:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆThursday, December 10, 2009
ՀԱՆԵԼ ԵՆՔ ԱՃՈՒՐԴԻ, ԻՆՉ ՈՒՆԵՆՔ

ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment