Wednesday, December 2, 2009

Ու՞մ չի կարելի լացել

Tert.am. 2-12-2009- Current Directions in Psychological Science ամսագիրը հրապարակել է ամերիկացի գիտնականների հետազոտությունը՝ նվիրված լացի թությանը, հաղորդում է psynavigator-ը։ Հոգեբանները վերլուծել են 3000 կամավորների թեստերը, որոնցում վերջիններս բնութագրել են, թե ինչպես են լացում։ Արդյունքում պարզվել է, որ լացը կարող է օգտակար լինել՝ կախված հանգամանքներից։ Հատկանշական է, որ հարցման մասնակիցների մեծ մասը նշել է, որ լացից հետո իրենք որոշակի թեթևություն են զգացել, 30%-ի կարծիքով՝ լացն իրենց թեթևություն չի բերել, ևս 10%-ի համաձայն՝ նույնիսկ ավելի վատ են զգացել։ Հոգեբանները նշում են, որ թեթևություն են զգացել հիմնականում նրանք, ովքեր կարեկցանք են ստացել մերձավորներից։ Հրապարակված հետազոտությունում նաև ասվում է, որ լացը չափազանց օգտակար է ֆիզիոլոգիայի տեսանկյունից։ Գիտնականների կողմից լացի ֆիզիոլոգիական մեխանիզմների մանրազնին ուսումնասիրությունը հանգեցրել է այն եզրակացության, որ լացը հանգստացնում է և նպաստում շնչառության դանդաղեցմանը։ Հենց այդ պատճառով էլ լացելուց հետո մարդու մոտ օրգանիզմի ընդհանուր թեթևության և թուլացման տպավորություն է ստեղծվում։ Այնուամենայնիվ, ինչպես նշում են ամերիկացի մասնագետները, կան մարդիկ, ում հակացուցված է լացել։ Դրանք տարբեր աֆեկտային խանգարումներով և գերլարված անհանգիստ մարդիկ են. լացն առաջացնում է նրանց մոտ ինքնազգացողության ծանրություն։

No comments: