Wednesday, December 2, 2009

ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ ԱՐԴԵՆ ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ

«ԱԶԳ», 02-12-2009- ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը նոյեմբերի 30-ին Աթենքում, որտեղ տեղի է ունենում ԵԱՀԿ ԱԳ նախարարներ նիստը, հայտարարել է. «ԼՂ խնդրի կարգավորումը հնարավոր է արդեն հաջորդ տարի: Սա հնարավոր եմ համարում, քանի որ վերջին ժամանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների բանակցությունները բավական ակտիվացել են, եւ արդեն մոտ ապագայում կարելի է սպասել դրական արդյունքների»: Նկատենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումներից առաջ կամ հետո հանդես է գալիս ռազմաշունչ հայտարարություններովՙ վկայակոչելով, թե բանակցություններն արդյունավետ չեն: Փաստորեն գրեթե պարզ է դառնում, թե հատկապես ում համար են դրանք անարդյունավետ: Հավելենք նաեւ, որ Լենմարկերը նախատեսում է հունվարի վերջին այցելել Հարավային Կովկասի երկրներ: Այցի ժամկետների վերաբերյալ նա հայտարարել է, որ դա կախված է Ուկրաինայի նախագահական ընտրությունների ընթացքից:

No comments: