Wednesday, December 2, 2009

ԵՄ-ն կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին՝ համաձայնեցնել Ղարաբաղի հարցի հիմնարար սկզբունքները

News.am. 1-12-2009- Եվրոպական Միությունը սատարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ սկզբունքների եւ միջազգային նորմերի «տեղին համադրմամբ»: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին հայտարարել է ԵՄ-ում նախագահող Շվեդիայի ԱԳՆ ղեկավար Կառլ Բիլդտը՝ ելույթ ունենալով Աթենքում ընթացող ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստում: «Տեղին համադրման» տակ, ըստ նրա, պետք է հասկանալ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումն ու ԵԱՀԿ այլ սկզբունքներ, ինչպես օրինակ «ուժի չկիրառումն ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքը»: «Մենք ողջունում ենք այս տարի բանակցությունների ակտիվացումը, եւ կրկին կոչ ենք անում Հայաստանին եւ Ադրբեջանին՝ անհրաժեշտ որոշումներ ընդունել 2007թ. նոյեմբերի 29-ին Մադրիդում առաջարկված հիմնարար սկզբունքների միջոցով ճեղքման հասնելու համար»,- հայտարարել է Բիլդտը:

No comments: