Saturday, January 9, 2010

Առնոլդ Շվարցենեգերը Big Fresno Fair-ի վարչության անդամ է նշանակել Ռոնալդ Բարսամյանին

/PanARMENIAN.Net/ 08.01.2010 - Կալիֆորնիա նահանգի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը Big Fresno Fair-ի վարչության անդամ է նշանակել 56-ամյա Ռոնալդ Բարսամյանին: Բարսամյանը 1992թ. ղեկավար պաշտոն է զբաղեցնում Barsamian and Moody Professional Corporation-ում: Նա նաեւ եղել է Finkle and Barsamian իրավաբանական ֆիրմայի գործընկերը 1985-92թթ. եւ զբաղեցրել է Western Growers Association-ի գլխավոր խորհրդականի օգնականի պաշտոնը 1978-85թթ.-ին: Big Fresno Fair-ի վարչության անդամի պաշտոնը նահանգի Սենատի հաստատում չի պահանջում եւ չի վճարվում: Ռ.Բարսամյանը հանրապետական է, հաղորդում է Asbarez.com-ը:

No comments: