Tuesday, January 19, 2010

Ղարաբաղյան հարցում գերակա է ճանաչվել տարածքային ամբողջականության սկզբունքը՝… ըստ Իլհամ Ալիեւի

News.am. 18-1-2010- Ղարաբաղյան հակամարտության լուծման ճանապարհն արդեն ընտրվել է՝ գերակա է ճանաչվել տարածքային ամբողջականության սկզբունքը, այդ բանաձեւը կարող է վճռորոշ լինել հակամարտության լուծման համար: Այդ մասին հունվարի 18-ին կառավարության նիստում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Փախստականներն ու հարկադիր տեղահանվածները պետք է վերադարձվեն այնտեղ, պետք է անվտանգության միջոցառումներ կիրառվեն եւ ապագայում Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքը պետք է ապրի ինքնավարության բարձր կարգավիճակով ադրբեջանական պետության կազմում»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ ընդգծելով, որ դրանում է ամփոփված նաեւ երկրի պաշտոնական տեսակետը: Նրա խոսքով, վերականգնվելու է միջազգային հանրության կողմից ճանաչված Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հաղորդում է Trend News-ը:

No comments: