Monday, January 18, 2010

Բրիտանացի պատգամավոր Էնդրյու Մակինտոշը` հայաստանյան մամուլի մասին

Report.am. 18-1-2010- ԵԽԽՎ խորհրդարանական վեհաժողովի հունվարի 27-ի նստաշրջանում քննարկվելու է բրիտանացի պատգամավոր Էնդրյու Մակինտոշի` ԵԽԽՎ անդամ երկրներում մամուլի վիճակի մասին զեկույցը, ինչի արդյունքում ԵԽԽՎ նստաշրջանում անուղղակի կերպով անդրադարձ կլինի Հայաստանին: ԵԽԽՎ պաշտոնական կայքէջում բրիտանացի պատգամավորի հեղինակած զեկույցում բավական կոշտ գնահատականներ կան Հայաստանում լրագրողների նկատմամբ իրականացված բռնությունների` մասնավորապես «ՀԺ» օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանի, «Առավոտ» և «ՉԻ» օրաթերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ: Իսկ հունվարի 25-ին ԵԽԽՎ մոնիթորինգի նիստին քննարկվելու է Հայաստանի հարցով համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեի և Ջոն Պրեսկոտի կոնֆիդենցիալ զեկույցը, որն արդեն իսկ գաղտնազերծվել է` տեղադրվելով ԵԽԽՎ կայքէջում: Հիշեցնենք, որ զեկույցում կոշտ գնահատականներ կան ԱԺ մարտիմեկյան դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի` 2008 թվականի սեպտեմբերի 15-ին հրապարակված զեկույցի վերաբերյալ` գնահատելով այն «թերի»: Մասնավորապես նման գնահատականի է արժանացել մարտյան դեպքերի ժամանակ զոհված տասը քաղաքացիների մահվան հանգամանքների վերաբերյալ հանձնաժողովի զեկույցի մասը: ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի հաղորդմամամբ` այս հարցը մոնիթորինգի հանձնաժողովի օրակարգում քննարկվելու է ` վերջին իրադարձությունների` ԵԽԽՎ 1677 բանաձևի հետքերով. ի՞նչ է կատարվել դրանում ներառված պահանջների մասով: Քննարկումը լինելու է մտքերի փոխանակման տեսքով, այսինքն` ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգ, ըստ ամենայնի, չի տեղափոխվի:

No comments: