Tert.am. 18-1-2010- Ալիևի ամանօրյա ուղերձը ցույց է տալիս, որ 2010 թվականին էլ Ադրբեջանը պատրաստ չէ գնալ փոխզիջումների, և որ Ադրբեջանը շարունակում է սպառնալիք մնալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության համար: Այսպիսի հայտարարություն է արել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում: Ըստ նրա՝ ադրբեջանական ռազմատենչ հայտարարություններն ու սպառնալիքները չեն կարող տպավորել կամ վախեցնել Հայաստանին և Արցախին:
Ըստ ՀՀ արտգործնախարարի, Հայաստանի և Մինսկի խմբի միջնորդների տեսակետները համընկնում են. Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա, հատկապես, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա:
«Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է կանխորոշել բանակցությունների և այս գործընթացի արդյունքը, այսինքն՝ Ղարաբաղի ինքնորոշման, Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Իսկ ԼՂ կարգավիճակը հենց այն հարցն է, որը պետք է որոշի Արցախի ժողովուրդը: Դրա մասին է ասված նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Աքվիլայի հայտարարությունից անմիջապես հետո հրապարակված Մադրիդյան սկզբունքների որոշ մանրամասներում: Այնտեղ ասված է հենց դրա մասին: Ինչ է դա նշանակում. որ հակառակ Բաքվի պնդումներին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին գտնվում է Արցախի ժողովրդի ձեռքում»,- ասել է Նալբանդյանը:
ՀՀ ԱԳ նախարարի խոսքով, ազգերի ինքնորոշման սկզբունքը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից է: Եթե այդպես չլիներ, այսօր ՄԱԿ-ը կունենար ոչ թե 192 անդամ-պետություն, այլ` 51, ինչպես հիմնադրման ժամանակ էր: Բացի այդ, ըստ նրա, վերջին շրջանում երբևէ եռանախագահները չեն արել որևէ հայտարարություն, որտեղ նշվում է միայն տարածքային ամբողջականության սկզբունքը և չի նշվում ինքնորոշման սկզբունքը:
ՀՀ արտգործնախարարն ավելացրել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կապ չունի Արցախի ինքնորոշման հետ, քանի որ Ղարաբաղի ինքնորոշման գործընթացը սկսվել է դեռ այն ժամանակ, երբ Ադրբեջանը անկախ պետություն չէր, այլ խորհրդային Ադրբեջան էր: Նա հիշեցրել է, որ 1999թ. Եվրախորհրդարանը ընդունեց մի հայտարարություն, որտեղ ասվում էր փաստորեն այն, որ Ադրբեջանը անկախացել է այնպես, ինչպես որ անկախացել է Ղարաբաղը՝ նույնանման հռչակագրով:
Իսկ Աթենքում, ըստ նրա, առաջին անգամ ԵԱՀԿ նախարարների խորհուրդն ամրագրեց, որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա:Monday, January 18, 2010
Ադրբեջանը շարունակում է սպառնալիք մնալ. Էդվարդ Նալբանդյան
Tert.am. 18-1-2010- Ալիևի ամանօրյա ուղերձը ցույց է տալիս, որ 2010 թվականին էլ Ադրբեջանը պատրաստ չէ գնալ փոխզիջումների, և որ Ադրբեջանը շարունակում է սպառնալիք մնալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության համար: Այսպիսի հայտարարություն է արել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում: Ըստ նրա՝ ադրբեջանական ռազմատենչ հայտարարություններն ու սպառնալիքները չեն կարող տպավորել կամ վախեցնել Հայաստանին և Արցախին:
Ըստ ՀՀ արտգործնախարարի, Հայաստանի և Մինսկի խմբի միջնորդների տեսակետները համընկնում են. Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա, հատկապես, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա:
«Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է կանխորոշել բանակցությունների և այս գործընթացի արդյունքը, այսինքն՝ Ղարաբաղի ինքնորոշման, Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Իսկ ԼՂ կարգավիճակը հենց այն հարցն է, որը պետք է որոշի Արցախի ժողովուրդը: Դրա մասին է ասված նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Աքվիլայի հայտարարությունից անմիջապես հետո հրապարակված Մադրիդյան սկզբունքների որոշ մանրամասներում: Այնտեղ ասված է հենց դրա մասին: Ինչ է դա նշանակում. որ հակառակ Բաքվի պնդումներին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին գտնվում է Արցախի ժողովրդի ձեռքում»,- ասել է Նալբանդյանը:
ՀՀ ԱԳ նախարարի խոսքով, ազգերի ինքնորոշման սկզբունքը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից է: Եթե այդպես չլիներ, այսօր ՄԱԿ-ը կունենար ոչ թե 192 անդամ-պետություն, այլ` 51, ինչպես հիմնադրման ժամանակ էր: Բացի այդ, ըստ նրա, վերջին շրջանում երբևէ եռանախագահները չեն արել որևէ հայտարարություն, որտեղ նշվում է միայն տարածքային ամբողջականության սկզբունքը և չի նշվում ինքնորոշման սկզբունքը:
ՀՀ արտգործնախարարն ավելացրել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կապ չունի Արցախի ինքնորոշման հետ, քանի որ Ղարաբաղի ինքնորոշման գործընթացը սկսվել է դեռ այն ժամանակ, երբ Ադրբեջանը անկախ պետություն չէր, այլ խորհրդային Ադրբեջան էր: Նա հիշեցրել է, որ 1999թ. Եվրախորհրդարանը ընդունեց մի հայտարարություն, որտեղ ասվում էր փաստորեն այն, որ Ադրբեջանը անկախացել է այնպես, ինչպես որ անկախացել է Ղարաբաղը՝ նույնանման հռչակագրով:
Իսկ Աթենքում, ըստ նրա, առաջին անգամ ԵԱՀԿ նախարարների խորհուրդն ամրագրեց, որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment